Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը կնշանակվի շրջակա միջավայրի նախարար. Փաշինյան (ՎԻԴԵՈ)

30.07.2020, 12:08
Փաշինյանն այսօր հայտնեց, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը կնշանակվի շրջակա միջավայրի նախարար. ՎԻԴԵՈ
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը կնշանակվի շրջակա միջավայրի նախարար. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը կնշանակվի շրջակա միջավայրի նախարար։

Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես որոշում եմ կայացրել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին նշանակել շրջակա միջավայրի նախարար։ Այսօր համապատասխան միջնորդագիրը կստորագրեմ և կուղարկեմ հանրապետության նախագահին, որը ստորագրվելուց հետո պարոն Պետրոսյանը կստանձնի նախարարի պարտականությունները»,- ասաց նա:

Մայիսի 5–ինհայտնի դարձավ, որ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ազատվել է պաշտոնից։ Ավելի ուշ Փաշինյանը մեկնաբանեց Գրիգորյանի ազատումը։–0–