Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելու համար նախատեսված պատասխանատվությունը․ ՆԳՆ

25.12.2024, 14:33
ՆԳՆ–ն հայտնում է, որ  քաղաքացիներից ստացված առաջարկների քննարկման արդյունքում մշակվել են մի շարք նախագծեր
Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելու համար նախատեսված պատասխանատվությունը․ ՆԳՆ

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ քաղաքացիներից ստացված առաջարկների քննարկման արդյունքում մշակվել են մի շարք նախագծեր, որոնք կլավարկեն նրանց կյանքը և կդյուրացնեն վարչարարությունը 

Մասնավրապես, կխստացվի տրանսպորտային միջոցներից կատարվող գողությունների համար նախատեսված պատասխանատվությունը, ինչը կնպաստի դրանց դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը՝ հաշվի առնելով արարքի իրական հանրային վտանգավորությունը և վերջին շրջանում լայն տարածումը։ 

ՆԳՆ–ից նաև հայտնում են, որ կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը՝ հաշվի առնելով արարքի վտանգավորության աստիճանը, որը հաճախ հանգեցնում է մահվան ելքով վթարների։ 

Կլավարկվի հրագործական արտադրատեսակների կիրառման և այդ կապակցությամբ վարչարարության իրականացման օրենսդրական գործիքակազմը։