Կարևոր հայտարարություն մետրոյից օգտվողների համար
02.05.2022,
11:58
Կարևոր՝ մետրոյից օգտվողների համար

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենն այս պահին աշխատում է գերբեռնված։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանը, վաղ առավոտից, ուղևորահոսքի ավելացման հետ կապված, գծում այս պաիհն աշխատում է 1 լրացուցիչ գնացք։
«Գնացքների միջև միջակայքը կազմում է 7 րոպե: Բողոքի ակցիաներ մետրոպոլիտենում չեն կազմակերպվել», - նշեց Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից ցուցարարները փակել էին Երևանի կենտրոնի մի շարք առանցքային փողոցներ և պողոտաներ: Ընդդիմությունն անհնազանդության ակցիաներ է կազմակերպում՝ պահանջելով իշխանությունների հրաժարականը: Մայիսի 1-ի երեկոյից փակ է Ֆրանսիայի հրապարակը, որտեղ ընդդիմադիրները վրաններ են տեղադրել ու գիշերում են:-0-