Կարեն Գիլոյանը դադարեցրել է իր աշխատաքը՝ որպես ԿԳՄՍ նախարարի տեղակալ

08.01.2025, 13:00
Կարեն Գիլոյանը դադարեցրել է իր աշխատաքը՝ որպես ԿԳՄՍ նախարարի տեղակալ սպորտի գծով, հայտնել է Անդրեասյանը
Կարեն Գիլոյանը դադարեցրել է իր աշխատաքը՝ որպես ԿԳՄՍ նախարարի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Կարեն Գիլոյանը դադարեցրել է իր աշխատաքը՝ որպես ԿԳՄՍ նախարարի տեղակալ սպորտի գծով։

Այս մասին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ասուլիսի ժամանակ։

«Այստեղ պատճառները տարբեր են։ Գիլոյանը չունի կարիք իր փաստաբանության, որովհետև սպորտի ոլորտում ունի տարիների փորձառություն, կայացած է անկախ որևէ պաշտոնից, և իր գործունեությունը շարունակելու է սպորտի ոլորտում», – ասաց Անդրեասյանը։

Նրա խոսքով, այս ոլորտում գտնվում ենք բարեփոխումներրի կարևոր փուլում, թարմ հայացքը երբեք ավելորդ չէ։

Նախարարը նաև մեկնաբանեց տարածված խոսակցություններն այն մասին, որ Գիլոյանի և Անդրեասյանի միջև տարաձայնություն է եղել, ինչի պատճառով Գիլոյանը հեռացել է։

«Իմ հարաբերությունները Գիլոյանի հետ չեն փոխվել, դրանք շարունակվում են՝ որպես մարդկային հարաբերություններ՝ անկախ որևէ պաշտոնից։ Գործնական հարաբերությունների ընդհատումը պետք է տեղի ունենա այնպես, որ մարդկային հարաբերությունները հնարավոր լինի շարունակել։ Դա է իմ սկզբունքը իմ գործընկերների հետ աշխատանքում, չեմ տեսնում որևէ պատճառ այդ սկզբունքը չպահելու», – ասաց Անդրեասյանը։

Կարեն Գիլոյանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրել է 2020 թվականի դեկտեմբերից: