441.52
4.45
403.58
-1
Եղանակը Երևանում
Հայ

ԿԸՀ–ն ներկայացրել է խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները

12:41
27 Հունիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ներկայացրել է հունիսի 20–ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները։

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2 591 316 է, քվեարկության օրն ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը՝ 1245, շրջիկ արկղով քվեարկող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը՝ 2451, Էլեկտրոնային եղանակով քվեարկության մասնակցած ընտրողների թիվը՝ 500, ընտրողների ընդհանուր թիվը՝ 2 595 512, քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 1 281 997 կամ 49,39%։

Մուկուչյանը ներկայացրել է ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերին տրված ձայների քանակը.

«Արդար Հայաստան» կուսակցություն - 3914 կամ 0,31%

«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն - 19691 կամ 1,54%

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 688 761 կամ 53,91%

«Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցություն – 4619 կամ 0,36%

«Ազատություն» կուսակցություն - 1844 կամ 0,14%

«Պատիվ ունեմ» դաշինք - 66650 կամ 5,22%

«Միասնական հայրենիք» կուսակցություն - 964 կամ 0,08%

«Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն - 803 կամ 0,06%

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն – 15 591 կամ 1,22%

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն - 12149 կամ 0,95%

«Հանրապետություն» կուսակցություն - 38758 կամ 3,03%

«Հայոց հայրենիք» կուսակցություն - 13130 կամ 1,03%

«Ազատ հայրենիք՞ դաշինք - 4119 կամ 0,32%

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն - 50444 կամ 3,95%

Հայաստանի դեմոկրատական կուսակցություն - 5020 կամ 0,39%

«5165 ազգային-պահպանողական շարժում» կուսակցություն - 15549 կամ 1,22%

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն - 3775 կամ 0,3%

Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք - 19212 կամ 1,5%

«Ազգային օրակարգ» կուսակցություն - 719 կամ 0,06%

«Վերելք» կուսակցություն - 1233 կամ 0,1%

«Ազատական» կուսակցություն - 14936 կամ 1,17%

Հայաստանի եվրոպական կուսակցություն - 2440 կամ 0,19%

«Հայաստան դաշինք» - 269481 կամ 21,09%

«Ազգային ժողովրդական բևեռ համահայկական կուսակցություն» - 18976 կամ 1,49%

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն - 3915 կամ 0,31%

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բոլոր անդամները ստորագրել են այս արդյունքները ներկայացնող արձանագրությունը։

Նշենք, որ մի շարք քաղաքական ուժեր, այդ թվում` «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, Դեմոկրատական կուսակցությունը հայտարարել են, որ չեն ընդունում ընտրությունների արդյունքները։ «Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ մտադիր է դիմել Սահմանադրական դատարան` նշելով, որ ընտրությունների ընթացքում արձանագրվել են խախտումներ, չարաշահվել է պաշտոնեական դիրքը, վարչական ռեսուրսը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
11 Մարտի 2024
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար (ՎԻԴԵՈ)
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար․ ՎԻԴԵՈ
15:17
11 Մարտի 2024
Global Finance-ը ճանաչել է Ամերիաբանկի առաջատար դիրքը Հայաստանում կայուն ֆինանսավորման ոլորտում
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ. կայուն ֆինանսավորման գծով Հայաստանի լավագույն բանկը
14:09
11 Մարտի 2024
Երևանի կոնսերվատորիան փակվո՞ւմ է․ հասունանում է սկանդալ երկրի միակ երաժշտական բուհի փակման շուրջ
Օրերս ակտիվորեն սկսել են շրջանառվել լուրեր այն մասին, որ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան շուտով փակվելու է և Ակադեմիական քաղաքում միանալու է մյուս բուհերին՝ որպես ֆակուլտետ
13:12
11 Մարտի 2024
«ECO» հավկիթներն ամենևին էլ «ԷԿՈ» չեն․ վարույթ է հարուցվել «Արաքս» թռչնաֆաբրիկայի նկատմամբ
«ECO» հավկիթներն ամենևին էլ «ԷԿՈ» չեն․ վարույթ է հարուցվել «Արաքս» թռչնաֆաբրիկայի նկատմամբ
12:58
11 Մարտի 2024
Երևանի նախկին թաղապետերից մեկը հափշտակել է մանկապարտեզին պատկանող անշարժ գույքը
Երևանի նախկին թաղապետերից մեկը հափշտակել է մանկապարտեզին պատկանող անշարժ գույքը
12:29
11 Մարտի 2024
Հնդկաստանը ստեղծում է օդային միջանցք դեպի Հայաստան
Հնդկաստանը ստեղծում է օդային միջանցք դեպի Հայաստան ռազմավարական կարևորության արտահանումը կարգավորելու համար
11:20
11 Մարտի 2024
Ջրագիծը ծածկվել է ջրով, այս պահին հնարավոր չէ կատարել վթարավերականգնողական աշխատանքներ․ քաղաքապետարան
Անանցանելի է ջրագծին մոտեցնող ճանապարհը, ջրագիծը ծածկվել է ջրով, ինչի պատճառով հնարավոր չէ իրականացնել վթարավերականգնողական աշխատանքներ
10:05
11 Մարտի 2024
Գիշերը վթարվել է Արզնի 2 - Երևան մայրուղային ջրատարը․ Երևանի որոշ հասցեներում կլինեն գրաֆիկի խախտումներ
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է․ վթարվել է Արզնի 2 - Երևան մայրուղային ջրատարը, Երևանի որոշ հասցեներում կլինեն գրաֆիկի խախտումներ
09:51
11 Մարտի 2024
Այսօր մինչև 21։00–ն խոշոր ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 21։00–ն խոշոր ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
10:48
09 Մարտի 2024
Երևանում ժամանակավորապես կփոխվեն 11 ավտոբուսների երթուղիները
Երևանում ժամանակավորապես կփոխվեն 11 ավտոբուսների երթուղիները
12:50
08 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տրանսպորտի թարմացված սակագները
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տրանսպորտի թարմացված սակագները