ԿԸՀ–ն նախազգուշացում է կիրառել Փաշինյանի նկատմամբ, ՔՊ–ն կբողոքարկի որոշումը

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./Նովոստի–Արմենիա/. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բողոքարկելու է ԿԸՀ-ի որոշումը, որով հանձնաժողովը նախազգուշացում էր կիրառել կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, նշվում է այսօր հրապարակված ՔՊ–ի հայտարարության մեջ։
Ավելի վաղ ԿԸՀ–ն նախազգուշացում էր կիրառել Փաշինյանի նկատմամբ «Լռության օրվա» կարգը խախտելու համար։ Նշենք, որ Հայաստանում հայտարարված «Լռության օրը»` հունիսի 19–ին, Փաշինյանն ուղիղ եթեր էր դուրս եկել իր Facebook–յան էջում` կոչ անելով համաքաղաքացիներին անպայման մասնակցել քվեարկությանը։
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բողոքարկելու է ԿԸՀ-ի որոշումը, որով հանձնաժողովը նախազգուշացում էր կիրառել կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Հանձնաժողովի որոշումն առհասարակ պատճառաբանված չէ», – հայտարարել են կուսակցությունից։–0–