ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Դպրոցական պայուսակները երկու անգամ ավելի թեթև կլինեն, Facebook–յան իր էջում գրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։
Загружается новость ... "Лево"
«Դպրոցի ճամփան այլևս այդքան էլ դժվար չի լինի։ Քննարկումներից հետո որոշեցինք, որ նոր դասագրքերը լինելու են երկհատոր, ինչը հնարավորություն կտա մոտ երկու անգամ թեթևացնել դպրոցական պայուսակները երեխաների համար: Մեր երեխաների առողջությունը կարևոր է մեզ համար», – նշել է նախարարը` հավելելով, որ այս փոփոխությունը ծնողների համար լրացուցիչ ֆինանսական բեռ չի ստեղծի:-0-