Ինչպես են ադրբեջանցիները կրակում Կութ գյուղի ուղղությամբ. ՄԻՊ–ը տեսանյութ է հրապարակել (ՎԻԴԵՈ)

17.08.2021, 12:25
ՄԻՊ–ը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները կրակում Կութ գյուղի ուղղությամբ.ՎԻԴԵՈ
Ինչպես են ադրբեջանցիները կրակում Կութ գյուղի ուղղությամբ. ՄԻՊ–ը տեսանյութ է հրապարակել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի վրա ադրբեջանական հանցավոր կրակոցները` նկատի ունենալով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը:

Թաթոյանն այդ կրակոցների փաստը հաստատող տեսանյութ է հրապարակել Կութ գյուղից:

Հիշեցնենք, որ նախօրեին երեկոյան Թաթոյանը հայտնել էր, որ ադրբեջանական զինված ուժերն ուղիղ նշանառությամբ կրակում են Գեղարքունիքի մարզի Կութ և Նորաբակ գյուղերի վրա։

Ադրբեջանը նախօրեին երեկոյան կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում, ինչի հետևանքով 19-ամյա զինծառայող է մահացել։ Ադրբեջանը սադրանքի է դիմել նաև Երասխի հատվածում, ինչի հետևանքով 46–ամյա զինծառայող է մահացել։ Նախօրեին Ադրբեջանը փորձել է դիրքային առաջխաղացում ապահովել Սյունիքի մարզի` Սև լճի հատվածում, բայց հայ դիրքապահների գործողությունների արդյունքում հետ է շպրտվել` կրելով կորուստ։–0–