Ադրբեջանը փորձել է դիրքային առաջխաղացում ապահովել Սև լճի հատվածում, բայց հետ է շպրտվել` կրելով կորուստ
16.08.2021,
11:08
Ադրբեջանը գիշերը փորձել է դիրքային առաջխաղացում ապահովել Սև լճի հատվածում, բայց հետ է շպրտվել` կրելով կորուստ

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Օգոստոսի 16-ի գիշերը ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում` փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն:
«Հայ դիրքապահներն իրականացրել են հակազդող գործողություններ, ինչի արդյունքում հակառակորդը ետ է շպրտվել ելման դիրքեր: Ծավալված փոխհրաձգության ընթացքում հակառակորդը տվել է առնվազն մեկ զոհ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Հայկական կողմից տուժածներ չկան:-0-