410.25
6.49
395.12
+7
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանը երեկոյան կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում, 19-ամյա զինծառայող է մահացել

21:03
16 Օգոստոսի 2021

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Օգոստոսի 16-ին, ժամը 18:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն։

Ծավալված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 2002թ. ծնված, շարքային Արման Հովհաննեսի Հակոբյանը:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Հայկական կողմի ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի առնվազն երեք զոհ և վիրավոր:

Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանը սադրանքի է դիմել նաև Երասխի հատվածում, ինչի հետևանքով 46–ամյա զինծառայող է մահացել։ Գիշերն Ադրբեջանը փորձել է դիրքային առաջխաղացում ապահովել Սյունիքի մարզի` Սև լճի հատվածում, բայց հայ դիրքապահների գործողությունների արդյունքում հետ է շպրտվել` կրելով կորուստ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:41
30 Նոյեմբերի 2022
Ameria PhonePOS. Նոր հավելված` սմարթֆոնով անկանխիկ վճարումներ ստանալու համար (ՎԻԴԵՈ)
Ամերիաբանկը գործարկել է անհպում անկանխիկ վճարումների նոր գործիք` Ameria PhonePOS կամ ՀեռաPOS, որը հնարավորություն է տալիս սմարթֆոնը դարձնել POS տերմինալ և ստանալ վճարումներ ցանկացած վայրում` հարմար, արագ և հուսալի եղանակով
13:32
30 Նոյեմբերի 2022
Քրեական հետապնդում է հարուցվել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստեր նկատմամբ
Քրեական հետապնդում է հարուցվել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստեր նկատմամբ
11:37
30 Նոյեմբերի 2022
Սկսվել է Ադրբեջանի կողմից վերադարձրած հայ զինծառայողների 13 դիերի նույնականացման գործընթացը. ՔԿ
Սկսվել է Ադրբեջանի կողմից վերադարձրած հայ զինծառայողների 13 դիերի նույնականացման գործընթացը
10:47
30 Նոյեմբերի 2022
ՀՀ ԶՈւ-ում մեկնարկել են համալիր ստուգումներ
ՊՆ-ն զգուշացնում է ԶՈւ-ում մեկնարկած համալիր ստուգումների մասին
10:15
30 Նոյեմբերի 2022
«Շենգավիթ» ԲԿ-ում 33-ամյա ծննդկանի և նորածնի մահ է գրանցվել. ԲԿ-ն հանդես է եկել պարզաբանմամբ
«Շենգավիթ» ԲԿ-ում 33-ամյա ծննդկանի և նորածնի մահ է գրանցվել. ԲԿ-ն հանդես է եկել պարզաբանմամբ
20:47
29 Նոյեմբերի 2022
Էջմիածնում դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
Էջմիածնում դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
20:37
29 Նոյեմբերի 2022
Ադրբեջանի կրակոցից զինծառայող է վիրավորվել
Ադրբեջանի կրակոցից զինծառայող է վիրավորվել
16:31
29 Նոյեմբերի 2022
Հայ դպրոցականները 7 մեդալ են նվաճել Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները 7 մեդալ են նվաճել Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
14:35
29 Նոյեմբերի 2022
Հայաստանում հաստատվեց ջրամատակարարման բարձրացված սակագինը
Հունվարի 1-ից ջրի սակագինը կբարձրանա
12:10
29 Նոյեմբերի 2022
Աննա Վարդապետյանը «Նկատողություն» տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբ
Գլխավոր դատախազը «Նկատողություն» տույժ է նշանակել երկու  դատախազի նկատմամբ
10:51
29 Նոյեմբերի 2022
Զորամասի ծառայություններից մեկի պետը շուրջ 20 հազ դոլարով օտարերկրյա հատուկ ծառայություններին է փոխանցել ռազմական գաղտնի տեղեկություններ (ՎԻԴԵՈ)
Զորամասի ծառայություններից մեկի պետը համաձայնագիր է ստորագրել օտարերկրյա հատուկ ծռայությունների հետ. ՎԻԴԵՈ
09:11
29 Նոյեմբերի 2022
Գիշերն Ադրբեջանը շուրջ 3 ժամ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Գիշերն Ադրբեջանը շուրջ 3 ժամ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ