Հրապարակվել են կադրեր Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև հանդիպումից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

06.10.2022, 21:18
Հրապարակվել են կադրեր Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև հանդիպումից. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
Հրապարակվել են կադրեր Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև հանդիպումից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հրապարակվել են կադրեր այսօր Պրահայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումից:

Հանդիպումը կայացել է Պրահայում անցկացվող Եվրոպայի քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում:

Սա Փաշինյանի և Ալիևի առաջին հանդիպումն է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից հետո:

Загружается новость ... "Лево"

Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի վերջին ագրեսիայի մասին

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ-ն հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել է ինտենսիվ կրակ վարել Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաև հարվածային ԱԹՍ-ներ: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահի պաշտոնական տվյալներով 135 է, կան բազմաթիվ վիրավորներ: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։-0-