Հենրիխ Մխիթարյանը դարձել է Հայաստանում UNICEF-ի բարի կամքի դեսպան

09.11.2016, 10:34
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշանակվել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) բարի կամքի դեսպան:
 Հենրիխ Մխիթարյանը դարձել է Հայաստանում UNICEF-ի բարի կամքի դեսպան
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշանակվել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) բարի կամքի դեսպան:

Համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է չորեքշաբթի լրագրողների ներկայությամբ` UNICEF-ի երևանյան գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչայի և ֆուտբոլիստի կողմից:

Կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Մխիթարյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար` նշելով, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի հասնել հաջողությունների երեխաների իրավունքների պաշտպանության գործում և ընդգծել UNICEF-ի կարևոր դերը այդ հարցում:

Նա նշեց, որ իր ուշադրության կենտրոնում կլինեն վաղ հասակից բոլոր երեխաների համար կրթություն ստանալու հավասար հնարավորությունների ապահովման հարցերը, այդ թվում` ներառական միջավայրում: -0-