Հայաստանում տխուր ավանդույթ է դառնում, որ յուրաքանչյուր իշխանություն ցանկություն ունի Սահմանադրությունը ձևելու. փաստաբան (ՎԻԴԵՈ)
22:30
06 Հուլիսի 2020
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում տխուր ավանդույթ է դառնում, որ յուրաքանչյուր իշխանություն ցանկություն ունի Սահմանադրությունը ձևելու։ Այս մասին հայտարարել է փաստաբան Երվանդ Վարոսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալության «Հատուկ կարծիք» հաղորդաշարի շրջանակում։
Վարոսյանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Սահմանադրության մեջ կիսատություն կա, և Սահմանադրությունը քաղաքացիներն իրենցը չեն համարում`նշելով, որ 2021թ.–ին, երբ փոխվի Սահմանադրությունը, այն լիարժեք կարտահայտի ժողովրդի կամքը։
«Սահմանադրությունը քաղաքացին չպիտի էլ հասկանա, որ համարի իրենը կամ չհամարի։ Այն բավականին բարդ իրավական փաստաթուղթ է, որպեսզի քաղաքացին համարի իրենը։ Հայաստանում տխուր ավանդույթ է դառնում, որ յուրաքանչյուր իշխանություն ցանկություն ունի Սահմանադրությունը ձևելու։ Դա այն բացասական երևույթներից է, որն ուղեկցել է մեր երկիրն անկախությունի ի վեր», – ասել է Վարոսյանը`նշելով, որ այդ տենդենցը շարունակվում է։
«Հիմա էլ տեսնում ենք, որ Սահմանադրության շատ դրույթներ Փաշինյանին ուղղակի դուր չեն գալիս, և նա որոշել է ըստ էության դրանք փոխել, չնայած իր պարագայում նա կարող էր ոչինչ էլ չփոխել, որովհետև ինչպես փորձը ցույց տվեց, այսօր իշխող ուժի համար Սահմանադրություն խախտելը մի ըտենց բարդ բան էլ չի», – նշել է փաստաբանը։
Անդրադառնալով այն հարցին, որ իշխանության կողմնակիցները նշում են, որ դա բարեփոխում է, իսկ ընդդիմախոսներն ասում են, որ սահմանադրական հեղաշրջում է` Վարոսյանը նշեց, որ Սահմանադրության ցանկացած խախտում սահմանադրական հեղաշրջում է, Սահմանադրությամբ չնախատեսված ցանկացած գործընթաց հեղաշրջում է։
«Ցանկացած իշխանություն միշտ ինչ–որ պատճառաբանություն գտել է Սահմանադրություն փոխելու համար։ Ինչ վերաբերում է «նախկին թալանչի ռեժիմի մասնիկներ կամ նախկիններ, ներկաններին», այս սահմանագիծն այնքնան մտացածին է, այն գոյություն էլ չունի։ Այդ նախկինների 95%–ը վերապրոֆիլավորվել է, ժավելով լվացվել է, նորացվել է, և այսօր նոր իշխանությունների տակ նորմալ տեղավորված է», – նշեց Վարոսյանը։–0–
ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի համար նախատեսված վարկային պրոդուկտների շարքը համալրել է նոր վարկատեսակով, որը հասանելի է ձևակերպման համար դրական վարկային պատմության հիման վրա
«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման մջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել. ՖՈՏՈ