Հայաստանում կկառուցվի Հիսուս Քրիստոսի արձանը. Գագիկ Ծառուկյանի ընտանիքը մրցույթ է հայտարարել

14.01.2022, 13:17
Հայաստանում կկառուցվի Հիսուս Քրիստոսի արձանը. Գագիկ Ծառուկյանի ընտանիքը մրցույթ է հայտարարել
Հայաստանում կկառուցվի Հիսուս Քրիստոսի արձանը. Գագիկ Ծառուկյանի ընտանիքը մրցույթ է հայտարարել
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ԲՀԿ առաջնորդ, նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանը հայտնել է, որ հայտարարվում է մրցույթ Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար։

Ինչպես նշել է Ծառուկյանը Facebook–յան իր էջում, մրցույթը հայտարարվում է իր ընտանիքի նախաձեռնությամբ։

«Մեր Հայրենիքը ապրում է դժվարին ժամանակներ, սակայն հայը՝ լինելով քրիստոնեությունն առաջինն ընդունած ազգ, միշտ էլ հավատքով է հաղթահարել բոլոր դժվարությունները: Ժամն է կրկին հավատքով միախմբվելու: Ուստի իմ ընտանիքի նախաձեռնությամբ հայտարարվում է մրցույթ՝ Հայաստան աշխարհի բարձունքում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար: Թող այն վերածնունդի և լույսի ճանապարհ ցույց տա հայ ժողովրդին», – գրել է Ծառուկյանը:–0–