Հայաստանի մի շարք ավտոճանապարհներ դժվարանցանելի են ձյան պատճառով

17.01.2020, 10:47
Հայաստանի մի շարք ավտոճանապարհներ դժվարանցանելի են ձյան պատճառով
Հայաստանի մի շարք ավտոճանապարհներ դժվարանցանելի են ձյան պատճառով

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի, Մեղրիի, Թալինի, Ապարանի, Հրազդանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում, այս մասին հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը:

Նոյեմբերյան-Ոսկեպար ավտոճանապարհը մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Загружается новость ... "Лево"

Բաղրամյանի, Եղեգնաձորի, Տավուշի, Գավառի, Գորիսի, Քաշաթաղի, Լոռիի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյանց լեռնանցքը դժվարանցանելի է բքի պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

«Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:-0-