ՀՀ–ն արգելեց օտարերկրացիների մուտքը երկիր, Հայաստանը նշում էր Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը, գրանցվեց կորոնավիրուսի 853 դեպք. ամփոփում ենք ապրիլի 8–ի լրահոսը
08.04.2020,
08:00
ՀՀ–ն արգելեց օտարերկրացիների մուտքը երկիր, Հայաստանը նշում էր Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը, գրանցվեց կորոնավիրուսի 853 դեպք. ամփոփում ենք ապրիլի 8–ի լրահոսը

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ներկայացնում ենք երեքշաբթի` ապրիլի 7–ի առավել ուշագրավ նորությունները։
- Ամեն տարի ապրիլի 7-ին Հայ Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսն այդ օրը հռչակել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր:
- Ապրիլի 7–ին գրանցվել է կորոնավիրուսով վարակման 20 նոր դեպք, ընդհանուր` 853։ Առողջացել է ևս 25 պացիենտ, ինչը, ըստ ՀՀ վարչապետի, դրական ցուցանիշ է։
- Հայաստանն արգելեց օտարերկրացիների մուտքը երկիր:
- Արցախում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը:
- Ռուսաստանից Հայաստան է ժամանել կորոնավիրուսի հետազոտություններ կատարելու շարժական լաբորատորիայով և ախտահանման համակարգով համալրված ԶՈՒ մասնագետների թիմը։–0–