Գյումրիի ավտոմաքսատունն այսօրվանից կաշխատի շուրջօրյա. Փաշինյան
27.12.2019,
16:12
Գյումրիի ավտոմաքսատունն այսօրվանից կաշխատի շուրջօրյա

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Գյումրիի ավտոմաքսատունն այսօրվանից կաշխատի շուրջօրյա՝ մինչև առնվազն դեկտեմբերի 31-ը:
Այս մասին Facebook–յան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մեքենաների մաքսային ձևակերպման գործառույթները 2019թ.–ի նոյեմբերի 25–ից տեղափոխվել են Գյումրու հյուսիսային մաքսատուն։ Նորաստեղծ կենտրոնը փոխարինել է Նորագավիթի մաքսատանը։Գյումրու մաքսատունը ծառայություններ է մատուցում «մեկ պատուհանի» սկզբունքով։–0–