630.68
7.05
522.09
+21
Եղանակը Երևանում
Հայ

ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը Հայաստանի մաս-ռեսլինգի առաջնության գլխավոր հովանավորն է (ՖՈՏՈ)

14:11
19 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ԳեոՊրոՄայնինգ հանքարդյունաբերական ընկերությունների խումբը (ԳՊՄ կամ Ընկերություն) դարձավ Հայաստանի մաս-ռեսլինգի (սպորտաձև, որում երկու մարզիկներ մրցում են ձողը իրենց կողմ քաշելով) 9-րդ առաջնության գլխավոր հովանավորը, որն անցկացվեց հունիսի 15-ին և 16-ին Երևանում, «Դինամո» սպորտային համալիրում, հաորդում է ընկերության մամուլի ծառայությունը։ 

Հայաստանի մաս-ռեսլինգի ֆեդերացիան հիմնադրվել է 2011թվականին, և այդ տարիների ընթացքում մարզիկները բարձր արդյունքներ են գրանցել՝ գրավելով մրցանակային տեղեր միջազգային առաջնություններում։ Միջազգային մրցումներում հայ մարզիկների մասնակցության առաջին փորձը տեղի ունեցավ 2014 թվականին Աշխարհի առաջնությունում, որտեղ Հայաստանի հավաքականը գրավեց երրորդ տեղը։ 2015թվականին Հայաստանում տեղի ունեցավ Աշխարհի գավաթի առաջնությունը ,ոռտեղ Հայաստանի հավաքականը թիմային մրցումներում գրավեց երկրորդ տեղը ՝37 երկրների շարքում, իր հետևում թողնելով ԱՄՆ-ի, ՈՒկրաինայի, Վրաստանի, Լեհաստանի և Գերմանիայի հավաքականներին։ Կարեն Մարտիրոսյանը 70 կգ քաշային կարգում հաղթեց և դարձավ Աշխարհի գավաթակիր։ 

ГеоПромайнинг масс-рестлинг (6).jpg

«Վերջին առաջնության արդյունքներով ձևավորված Հայաստանի հավաքական թիմը կմասնակցի Աշխարհի հաջորդ առաջնությանը։ Հունիսին կայացած առաջնությանը մասնակցում էին մոտ 80 մարզիկ, որոնք բոլորը խիստ ընտրություն էին անցել ըստ կարգերի։ Բացի այդ, մենք առաջին անգամ պրոֆեսիոնալ ձեռնամարտ անցկացրեցինք հաշմանդամություն ունեցող մարզիկների մասնակցությամբ»,- ասել է Հայաստանի մաս-ռեսլինգի ֆեդերացիայի նախագահ Արտավազդ Նալբանդյանը։ 

ГеоПромайнинг масс-рестлинг (1).jpg

«Սպորտային միջոցառումների խթանումը Հայաստանում ԳեոՊրոՄայնինգ ընկերությունների խմբի համար առաջնային է դարձել։ Մենք աջակցում ենք և Հայաստանի և Ռուսաստանի մաս-ռեսլինգի ֆեդերացիաներին, և մեզ համար հայ մարզիկների ցուցաբերած բարձ ցուցանիշները միջազգային մրցումներում կրկնակի հաճելի են։ Մաս-ռեսլինգը համեմատաբար նոր սպորտաձև է, որը տարեց տարի ավելի ու ավելի մասսայականություն է ստանում միջազգային ասպարեզում։ Վստահ եմ, որ Հայաստանում մաս-ռեսլինգի զարգացումը ոչ միայն կնպաստի քաղաքացիների առողջ ապրելակերպի տարածմանը, այլև կբարձրացնի երկրի հեղինակությունը միջազգային սպորտային հանրության շրջանում»,- ասել է ԳեոՊրոՄայնինգ ընկերության նախագահ Ռոման Խուդոլիյը։

ГеоПромайнинг масс-рестлинг (5).jpg

ԳեոՊրոՄայնինգ ընկերությունների խումբը հիմնադրվել է 2001 թվականին, այն միջազգային մասնավոր ընկերություն է՝ ոսկու, արծաթի և այլ մետաղների դիվերսիֆիկացված ռեսուրսային բազայով։ 

ГеоПромайнинг масс-рестлинг (4).jpg

Հայաստանում Ընկերությանն են պատկանում Ագարագի պղնձա-մոլիբդենային կոմբինատը և ԳՊՄ գոլդ ընկերությունը, որի կազմում են Սոթքի ոսկու հանքը և Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան։ Գործունեության ընթացքում Ընկերությունը ՀՀ տնտեսության մեջ ներդրել է ավելի քան 505 մլն ԱՄՆ դոլար։ Ընկերության սոցիալական ոլորտի ներդրումները վերջին 12 տարվա ընթացքում գերազանցում են 8,5 մլն ԱՄՆ դոլարը։–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:51
09 Մայիսի 2021
Քոչարյանը նշել է Հայաստանի առջև ծառացած երեք գլխավոր խնդիրները (ՎԻԴԵՈ)
Քոչարյանը նշել է Հայաստանի առջև ծառացած երեք գլխավոր խնդիրները.ՎԻԴԵՈ
17:52
09 Մայիսի 2021
Ռոբերտ Քոչարյանն ու ՀՅԴ–ի և «Վերածնվող Հայաստանի» առաջնորդները ստորագրեցին հռչակագիր «Հայաստան» դաշինքի ստեղծման մասին
Ռոբերտ Քոչարյանն ու ՀՅԴ–ի և «Վերածնվող Հայաստանի» առաջնորդները ստորագրեցին  հռչակագիր «Հայաստան» դաշինքի ստեղծման մասին
16:31
09 Մայիսի 2021
Մեկնարկում է Քոչարյանի, ՀՅԴ–ի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության համագործակցությունը (ՈւՂԻՂ)
Մեկնարկում է Քոչարյանի, ՀՅԴ–ի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության համագործակցությունը.ՈւՂԻՂ
14:57
09 Մայիսի 2021
Հայ ռազմագերիների հարցը մնում է ռուսական օրակարգում. ՌԴ դեսպան
ՀՀ–ում ՌԴ դեսպանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին
11:36
09 Մայիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 178 նոր դեպք, 457 մարդ առողջացել է, 9 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 178 նոր դեպք, 457 մարդ առողջացել է, 9 մարդ մահացել է
11:06
08 Մայիսի 2021
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 4231 թեստ, հաստատվել է 411 նոր դեպք, 814 մարդ առողջացել է, 16 մարդ մահացել է
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 4231 թեստ, հաստատվել է 411 նոր դեպք, 814  մարդ առողջացել է, 16 մարդ մահացել է
10:15
08 Մայիսի 2021
Հայաստանի բնակչության թիվը շարունակում է նվազել
Հայաստանի բնակչության թիվը շարունակում է նվազել
23:22
07 Մայիսի 2021
Երևանում և հանրապետության մի շարք վայրերում ֆիքսվել է բացառիկ եղանակային երևույթ (ՖՈՏՈ)
Երևանում և հանրապետության մի շարք վայրերում ֆիքսվել է բացառիկ եղանակային երևույթ.ՖՈՏՈ
20:51
07 Մայիսի 2021
Ի՞նչ իրավիճակ է հայ–ադրբեջանական շփման գծում. ՊՆ–ն տեղեկացնում է
Ի՞նչ իրավիճակ է հայ–ադրբեջանական շփման գծում. ՊՆ–ն տեղեկացնում է
20:01
07 Մայիսի 2021
ԱԺ անցնելու շեմը կուսակցությունների համար նվազեցվեց, դաշինքների համար՝ բարձրացվեց
ԱԺ անցնելու շեմը կուսակցությունների համար նվազեցվեց, դաշինքների համար՝ բարձրացվեց. ԱԺ–ն հաստատեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները
19:42
07 Մայիսի 2021
ՀՀ նախագահի մոսկովյան արձակուրդը. Արմեն Սարգսյանը կգտնվի կարճատև արձակուրդում
ՀՀ նախագահի մոսկովյան արձակուրդը. Արմեն Սարգսյանը կգտնվի կարճատև արձակուրդում
18:34
07 Մայիսի 2021
Գյումրիում բացվել է «Ռոստելեկոմ»-ի նոր և ժամանակակից վաճառքի և սպասարկման սրահը (ՖՈՏՈ)
Մայիսի 6-ին Գյումրիում բացվեց «Ռոստելեկոմ» ընկերության վաճառքի և սպասարկման նոր սրահը.ՖՈՏՈ