Գեղարքունիքում 9–ամյա դստեր հետ սեքսուալ գործողություններ կատարած տղամարդը կալանավորվել է
27.02.2023,
12:00
Գեղարքունիքում 38–ամյա տղամարդը սեռական գործողություններ է կատարել սեփական դստեր հետ և տեսագրությունը տարածել սոցցանցով
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Գեղարքունիքում 9-ամյա դստեր նկատմամբ սեքսուալ գործողություններ կատարած 38-ամյա տղամարդը կալանավորվել է։
Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Քննչական կոմիտեից հայտնել են, որ դեպքի առթիվ 2023թ․ փետրվարի 23-ին Վարդենիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) նախաձեռնվել է քրեական վարույթ և սկսվել նախաքննություն։
Վարույթն իրականացնող քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին նշված անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է։
Տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 4-րդ մասով (Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ՝ ընտանեկան դրությամբ կամ հաշմանդամությամբ պայմանավորված՝ խոցելի վիճակում գտնվող անձի նկատմամբ) և 300-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Պոռնկագրական նյութեր կամ առարկաներ պատրաստելը, տարածելը կամ պահպանելը, որը կատարվել է մերձավոր ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է եղել երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականությունը)։
Միջնորդություն է ներկայացվել 38-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու մասին, որը դաարանի որոշմամբ բավարարվել է։ Նախաքննությունը շարունակվում է, նշանակվել են մի շարք փորձաքննություններ»,- հայտնում են ՔԿ-ից։
Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին ոստիկանության Վարդենիսի բաժին են բերման ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ 38-ամյա մի տղամարդու, որը խոստովանել է, որ փետրվարի 21-ին Գեղարքունիքի մարզում գտնվող իր բնակարանում սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել իր 9-ամյա աղջնակի նկատմամբ։
Ըստ վարույթով ձեռք բերված տվյալների տղամարդն ինքն է իր մոր հեռախոսով նկարահանել, այնուհետև տեսագրությունը տարածել սոցիալական ցանցով։–0–