Ես լրագրողներին շատ եմ սիրում, ներողություն եմ խնդրում Փայլակից. Հակոբ Արշակյան (ՎԻԴԵՈ)
24.03.2021,
19:30
Ես լրագրողներին շատ եմ սիրում, ներողություն եմ խնդրում Փայլակից. Հակոբ Արշակյան. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն անդրադարձել էր օրերս տեղի ունեցած միջադեպին։
Հիշեցնենք, որ Հակոբ Արշակյանը հարձակվել է Irakanum.am–ի լրագրող և գլխավոր խմբագիր Փայլակ Ֆահրադյանի վրա։ Հարձակման պահը ֆիքսել են սրճարանի տեսախցիկները։
Ավեի վաղ Ֆահրադյանը Facebook–յան իր էջի ուղիղ եթերի ժամանակ տեղեկացրել է, որ տեսնելով նախարարին սրճարանում` հարցրել է, թե ինչու է նա այնտեղ անցկացնում աշխատանքային ժամանակը։ Արշակյանը պատասխանել է, որ աշխատում է նաև գիշերային ժամերին և խնդրել է անջատել տեսախցիկը։ Որոշ ժամանակ անց Արշակյանը նույն սրճարանում հարձակվել է Ֆահրադյանի վրա` վնասելով նրա ձեռքն ու կոտրելով նոութբուքը։ Ֆահրադյանը հայտարարել է, որ պատրաստվում է դիմել իրավապահ մարմիններին։–0–
