Երթևեկի փոփոխություն Լենինգրադյան–Շինարարներ հատվածում (ՍԽԵՄԱ)

17.06.2019, 12:01
Երթևեկի փոփոխություն Լենինգրադյան–Շինարարներ հատվածում:
Երթևեկի փոփոխություն Լենինգրադյան–Շինարարներ հատվածում (ՍԽԵՄԱ)

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Երթևեկի կազմակերպման փոփոխություն է նախատեսված Երևանի Լենինգրադյան փողոցում։

ՀՀ ճանապարհային ոստիկանության հաղորդմամբ, երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով 2019թ. հունիսի 17-ից կփակվի Լենինգրադյան փողոցում՝ Ծիծեռնակաբերդի խճուղու և Շինարարների փողոցի հատվածի, Լենինգրադյան փողոցով Սեբաստիայի փողոցի ուղղությամբ երթևեկող տրնսպորտային միջոցների համար առկա (Լենինգրադյան 31/5 շինության դիմաց) հետադարձի տեղը: 

Լենինգրադյան փողոցով Սեբաստիայի փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները տվյալ հատվածում հետադարձ կարող են կատարել նշված վայրից մոտ 100 մետր անց՝ Շինարարների փողոցի բաժանարար գոտում առկա բացվածքի հատվածում:–0–

 - рис.1