«Երկրի բրենդինգ. դրա դերը և ազդեցությունը զբոսաշրջության զարգացման վրա» պանելային քննարկումը համախմբեց ոլորտի առաջատար մասնագետներին

02.10.2024, 20:03
Այսօր TUMO LABS-ում կայացավ «Երկրի բրենդինգ. դրա դերը և ազդեցությունը զբոսաշրջության զարգացման վրա» խորագրով պանելային քննարկումը
«Երկրի բրենդինգ. դրա դերը և ազդեցությունը զբոսաշրջության զարգացման վրա» պանելային քննարկումը համախմբեց ոլորտի առաջատար մասնագետներին
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ «Զբոսաշրջության տարածաշրջանային համաժողով 2024»-ին ընդառաջ, այսօր TUMO LABS-ում կայացավ «Երկրի բրենդինգ. դրա դերը և ազդեցությունը զբոսաշրջության զարգացման վրա» խորագրով պանելային քննարկումը։ Միջոցառումը նպատակ ուներ անդրադառնալ Հայաստանի ազգային բրենդի ձևավորման և դրա ազդեցությանը զբոսաշրջության և երկրի միջազգային ճանաչման վրա։

Green Rock

 Պանելային քննարկման խոսնակներն էին Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի նախկին նախագահ Սիսիան Պօղոսեանը, բրենդինգի մասնագետ Կարեն Բաբաջանյանը, «Էնթերփրայզ Արմենիա» ընկերության մարքեթինգի տնօրեն Նիկա Եպիսկոպոսյանը , «Արենի Փառատոն» հիմնադրամի տնօրեն և «ԷվենտՏուրա» ընկերության համահիմնադիր Նունե Մանուկյանը և TUMO Ակադեմիայի գրաֆիկական դիզայնի ուսուցման ղեկավար, դիզայներ Էդիկ Պողոսյանը։ Միջոցառման մոդերատորը Green Rock ընկերության մարքեթինգի տնօրեն Աննա Սալոմեն էր։

Green Rock

Խոսնակներից յուրաքանչյուրը ներկայացրեց իր մասնագիտական փորձը և գիտելիքները՝ Հայաստանի բրենդի ձևավորման վերաբերյալ։ Քննարկման ժամանակ մեծ ուշադրություն դարձվեց երկրի բրենդինգի կարևորությանն ու դրա բազմակողմանի ազդեցությանը զբոսաշրջության ոլորտի զարգացման վրա։

Green Rock

Մասնակիցները ներկայացրեցին տարբեր մոտեցումներ, խոսեցին առկա մարտահրավերների մասին և առաջարկեցին լուծումներ՝ Հայաստանի բրենդը միջազգային մակարդակում ուժեղացնելու ուղղությամբ։

Green Rock

Քննարկման ավարտին տեղի ունեցավ հարցուպատասխան, որի ընթացքում ներկաներն իրենց հարցերը ուղղեցին բանախոսներին և արտահայտեցին սեփական տեսակետները։

Green Rock

Բազմաթիվ մասնակիցներ կիսվեցին իրենց գաղափարներով՝ ինչպես կարելի է զարգացնել երկրի բրենդինգը և նպաստել դրա ճանաչելիության բարձրացմանը՝ ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային մակարդակում։

Green Rock

Պանելային քննարկման ընթացքում առաջադրված բոլոր գաղափարները և կարծիքները կամփոփվեն, կքննարկվեն համապատասխան կառույցների հետ և կներկայացվեն զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերում՝ նպաստելով Հայաստանի ազգային բրենդի ձևավորմանը և դրա դիրքի ամրապնդմանը միջազգային հարթակներում։

Green Rock

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին և 27-ին Դիլիջանը կհյուրընկալի զբոսաշրջության ոլորտի առաջատար մասնագետներին՝ բացահայտելու նոր հորիզոններ տարածաշրջանի համար։

Green Rock

Ֆորումը Green Rock ընկերության նախաձեռնությունն է, որն իրականացվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսարջության կոմիտեի աջակցությամբ։

Green Rock

 «Զբոսաշրջության տարածաշրջանային համաժողով 2024» -ի նպատակն է՝ դիրքավորել Հայաստանը որպես զբոսաշրջության և բիզնես գործընթացների առաջատար վայր տարածաշրջանում։

Green Rock