Դադարեցվել են դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները․ նա քննել է Ռոբերտ Քոչարյանի գործը

16.07.2024, 12:16
ԲԴԽ–ն դադարեցրել է առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները, որը քննել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը
Դադարեցվել են դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները․ նա քննել է Ռոբերտ Քոչարյանի գործը

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․  Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները, որը քննել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը։

ԲԴԽ–ն որոշումը հրապարակել է հուլիսի 16–ի նիստում՝ ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ հարուցված կարգապահական վարույթի արդյունքում։

«Դանիբեկյանը կոպիտ անփութությամբ խախտել է դատավորի վարքագծի կանոնները, որի հետևանքով ամբաստանյալները, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, ազատվել են պատասխանատվությունից հանցանքի վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով», – նշվում է ԲԴԽ–ի որոշման մեջ։

2023թ․–ի դեկտեմբերի 27–ին դատավոր Դանիբեկյանը հայտարարել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման դադարեցման մասին՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով։ Միաժամանակ դատարանն արդարացման դատավճիռ չի կայացրել։ Այդ գործով ձեռներեց Սիլվա Համբարձումյանը մեղադրում էր Քոչարյանին 2008թ․–ին 3մլն դոլարի կաշառք վերցնելու մեջ։

2021թ․–ի ապրիլին դատարանը դադարեցրել է  Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ԶՈւ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը «սահմանադրական կարգի տապալման» հոդվածով։