Քովիդ թեսթս կրկին դրական է, մինչև առողջանալս կաշխատեմ որոշակի սահմանափակումներով․ Փաշինյան

25.12.2024, 15:55
Փաշինյանը հայտնել է, որ կորոնայի թեստը կրկին դրական է
Քովիդ թեսթս կրկին դրական է, մինչև առողջանալս կաշխատեմ որոշակի սահմանափակումներով․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Քովիդ թեսթս կրկին դրական է: Մինչև առողջանալս կաշխատեմ որոշակի սահմանափակումներով:

Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան իր էջում։

Այսօր ավելի վաղ Փաշինյանը հայտնել էր, որ երկուշաբթի՝ դեկտեմբերի 23-ին, քովիդի դրական ախտորոշում է ունեցել: Դեկտեմբերի 25-ին ախտորոշումն արդեն բացասական է եղել, բայց Փաշինյանը որոշել է չմասնակցել այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

Նաև նշել էր, որ մինչև օրվա վերջ որոշում կկայացնի վաղը ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ