Կորոնավիրուսի թվերը հաստատուն տեմպերով աճում են, նախօրեին մահացել է 1 մարդ

20.01.2022, 11:31
Կորոնավիրուսի թվերը հաստատուն տեմպերով աճում են, նախօրեին մահացել է 1 մարդ
Կորոնավիրուսի թվերը հաստատուն տեմպերով աճում են, նախօրեին մահացել է 1 մարդ
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում հունվարի 10-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 621 նոր դեպք (նախօրեին հաստատվել էր 563 նոր դեպք), կատարվել է 5838 թեստավորում, առողջացել է 103 մարդ, մահացել է 1 մարդ, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 349329 դեպք, որոնցից 333857 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 5927 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8026 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1519 է:

Ընդհանուր կատարվել է 2 660 375 թեստավորում:–0–