432.8
4.09
410.12
+19
Եղանակը Երևանում
Հայ

«Չենք թողնելու էստեղ թուրք մտնի». պատերազմի մասնակիցները բողոքում էին ադրբեջանցի պատգամավորների այցի դեմ

15:59
21 Փետրվարի 2022
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի./Նովոստի Արմենիա/. Արցախյան 44–օրյա պատերազմի մասնակիցներն այսօր փակել էին «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը։ Նրանք դեմ էին ադրբեջանական պատվիրակության անդամների Երևան ժամանելուն։

Հիշեցնենք, որ ադրբեջանցի երկու պատգամավոր ժամանել է Երևան` «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի նիստերին մասնակցելու նպատակով, որոնք փետրվարի 21–ին և 22–ին անցկացվելու են Երևանում։

Ցուցարարները լրագրողների հետ զրույցում նշեցին, որ դեմ են նաև Երևան-Ստամբուլ չվերթերի իրականացմանը:

«Վաղը գալու են ձեզ ուտեն։ Մի հատ ԱՊՊԱ-ի 3000-ի համար 500 մարդ էր հավաքվում, թուրքը եկել, «բողազներիս» է չոքել։ Չենք թողնելու էստեղ թուրք մտնի։ Երեխեքի դիակները հավաքել ենք, որ տանք ծնողներին, էսօր թուրքին ասում են՝ էստի համեցեք»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Նրա խոսքով՝ ակցիայի մասնակիցները 44–օրյա պատերազմին մասնակցած կամավորներներն են։

«Հավաքվել ենք թուրքերի հետ ընկերություն չանելու համար։ Տղերքը սահմանին կանգնած են, որպեսզի թույլ չտան թուրքերի առաջխաղացումը, իսկ ստեղ ազատ թողնում են, որ նրանք գան ու թեյ կամ սուրճ խմեն»,- ասաց ակցիայի մասնակիցը։

Ակցիային միջամտեց ոստիկանությունը և փորձեց ուժով բացել փողոցի երթևեկելի մասը, ինչի հետևանքով քաշքշուկ սկսվեց։

Ոստիկանության մի քանի անհաջող փորձից հետո նրանց հաջողվեց վերականգնել երթևեկությունը։ Ակցիայի մասնակիցները խոստացան ավելի մեծ և լուրջ ակցիաներ կազմակերպել, եթե իրենց պահանջները չբավարարվեն։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն ընդունել է ԵՄ խորհրդարանի անդամ, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Անդրիուս Կուբիլիուսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Երևանում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի ու հանձնաժողովների նիստերի անցկացումը և նշել, որ դրանք կարևոր հարթակ են համագործակցության զարգացման ու երկխոսության համար:

Փաշինյանն ընդգծել է, որ Եվրոպական միությունը հանդիսանում է մեր երկրի կարևոր գործընկերներից մեկը՝ ընդգծելով ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում առկա փոխգործակցությունը: Վարչապետի խոսքով՝ ժողովրդավարության զարգացման օրակարգը ՀՀ կառավարության առաջնահերթություններից մեկն է և այդ ուղղությամբ քայլերը շարունակելու են կրել հետևողական ու շարունակական բնույթ:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:44
06 Հոկտեմբերի 2023
ՌԴ-ն Սյունիքում գլխավոր հյուպատոսություն կբացի
ՌԴ-ն Սյունիքում գլխավոր հյուպատոսություն կբացի
13:26
06 Հոկտեմբերի 2023
ՌԴ ՊՆ պատվիրակությունն այսօր կայցելի Երևան
ՌԴ պաշտպանության նախարարության պատվիրակությունն այսօր կայցելի Երևան
13:19
06 Հոկտեմբերի 2023
ՀՀ–ում ջերմաստիճանը կնվազի 8–10 աստիճանով
ՀՀ–ում ջերմաստիճանը կնվազի 8–10 աստիճանով
12:34
06 Հոկտեմբերի 2023
Հայաստանի դպրոցներից մեկի ճաշարանում ժամկետանց սննդամթերք է հայտնաբերվել
Հայաստանի դպրոցներից մեկի ճաշարանում ժամկետանց սննդամթերք է հայտնաբերվել
12:18
06 Հոկտեմբերի 2023
ՔԿՀ–ի անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցը կաշառքի դիմաց արգելված իրեր է փոխանցել դատապարտյալին
ՔԿՀ–ի անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցը կաշառքի դիմաց արգելված իրեր է փոխանցել դատապարտյալին
11:38
06 Հոկտեմբերի 2023
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 20։00–ին ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
21:15
05 Հոկտեմբերի 2023
Յուրացրել է 1,4մլրդ դրամ. ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
20:41
05 Հոկտեմբերի 2023
Սահմանազատում՝ հիմնվելով ԽՍՀՄ ԳՇ ամենավերջին քարտեզների վրա. Գրանադայում քառակողմ հանդիպումից հետո հայտարարություն է հրապարակվել
Սահմանազատում՝ հիմնվելով ԽՍՀՄ ԳՇ ամենավերջին քարտեզների վրա. Գրանադայում քառակողմ հանդիպումից հետո հայտարարություն է հրապարակվել
19:10
05 Հոկտեմբերի 2023
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի գլխավոր պողոտաներից մեկում (ՍԽԵՄԱ, ՎԻԴԵՈ)
Ուշադրություն. երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի գլխավոր պողոտաներից մեկում
18:54
05 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ մատակարարող մեքենայի ուղղությամբ
Ադրբեջանն այսօր կրակ է բացել հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ մատակարարող մեքենայի ուղղությամբ
19:02
04 Հոկտեմբերի 2023
Գրանադայում շրջադարձային փաստաթուղթ ստորագրելու հնարավորություն կար, պատրաստ եմ այն ստորագրել. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարեց, որ Գրանադայում շրջադարձային փաստաթուղթ ստորագրելու հնարավորություն կար. ՎԻԴԵՈ
12:52
04 Հոկտեմբերի 2023
Մինչև երեկոյան 6–ը ջուր չի լինի Երևանի երեք վարչական շրջաններում
Մինչև 18։00–ն ջրանջատում է նախատեսված Երևանի երեք վարչական շրջանում