«Բլինչիկն անմահ է». Փաշինյանների ընտանիքում բլինչիկ են պատրաստում (ՖՈՏՈ)
03.01.2020,
15:27
«Բլինչիկն անմահ է». Փաշինյանների ընտանիքում բլինչիկ են պատրաստում. ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է լուսանկար, որտեղ երևում է, թե ինչպես են նրա կինն` Աննա Հակոբյանն ու դուստրը`Շուշանը, պատրաստում նրբաբլիթներ։
«Բլինչիկն անմահ է, պարզապես օրն է փոխվել», – գրել է վարչապետը Facebook–յան իր էջում` հրապարակելով լուսանկար։
Դեկտեմբերի 26–ին Փաշինյանը կառավարության նիստից առաջ կոչ արեց հայաստանցիներին չանցկացնել տոները դեպրեսիվ սեղանների շուրջ ու 1 օրում չպատրաստել 5 օրվա մթերք։–0–