«3 օրվա ստալիչնի, 4 օրվա բլինչիկ, 15 օրվա խոզի բուդ». Փաշինյանը կոչ արեց տոները չանցկացնել դեպրեսիվ սեղանների շուրջ (ՎԻԴԵՈ)

26.12.2019, 13:19
«3 օրվա ստալիչնի, 4 օրվա բլինչիկ, 15 օրվա խոզի բուդ». Փաշինյանը կոչ արեց տոները չանցկացնել դեպրեսիվ սեղանների շուրջ. ՎԻԴԵՈ

«3 օրվա ստալիչնի, 4 օրվա բլինչիկ, 15 օրվա խոզի բուդ». Փաշինյանը կոչ արեց տոները չանցկացնել դեպրեսիվ սեղանների շուրջ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության տարեվերջյան նիստի ժամանակ կոչ արեց հայաստանցիներին Ամանորը չանցկացնել դեպրեսիվ սեղանների շուրջ և հյուրերին չստիպել ոչ թարմ աղցաններ ուտել: 

Վարչապետը նշեց, որ աշխարհում ծխելուց ոչ պակաս վտանգավոր երևույթ է սխալ սնվելը: 

Загружается новость ... "Лево"

«Սխալ սնվելը ամանորյա շրջանում մեզ համար պրոբլեմ է: Նախ ուզում եմ բոլոր քաղաքացիներին կոչ անել, ներողություն եմ խնդրում նման իրավունք վերապահելու համար, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ պետք չէ բոլոր հյուրերին ստիպել ուտել խոզի բդից, որովհետև սա յուրահատուկ է, հետո սեղանին եղած ամեն ինչից պարտադիր փորձել, ընդ որում, վիրավորվելու տրամաբանությամբ, «բա էսքանը պատրաստել ենք, որ վերջում փչանա՞»: Հարգելի քաղաքացիներ, այդ թվում Ամանորին, մարդկանց ուտելու կարողությունները, ընդ որում ոչ առաջին թարմությանն մթերքի, սահմանափակ են. պետք է դա հաշվի առնել, »,- ասաց վարչապետը: 

Նա նաև նշեց, որ այս հայտարարությունը որոշակի աղմուկ կբարձրացնի, և միաժամանակ կոչ արեց տնային տնտեսուհիներին դեկտեմբերի 31-ի ամբողջ օրը չանցկացնել տոլմա փաթաթելու և այլ պրոցեսների վրա` նշելով, որ «տոլման և մնացած ամեն ինչը պետք է ուտել թարմ վիճակում: Չի կարելի 1 օրում պատրաստել 5 օրվա մթերք, որովհետև դա բոլոր դեպքերում վնասակար է»:

«Մենք սուպերմարկետների դեմ կռիվ ենք տալիս, որ ժամկետանց մթերք չվաճառեն, բայց Նոր տարուն մեր հարազատներին ստիպում ենք, որ սրանից էլ պետք է ուտես, նրանից էլ ուտես, երեք օրվա ստալիչնի սալաթը, չորս օրվա բլինչիկը և 15 օրվա խոզի բուդը: Հարգելի քաղաքացիներ, մի արեք, դա, պատրաստեք այնքան, որքան ռեալ է ուտել», – հորդորեց վարչապետը: 

«Պետք չէ դեկտեմբերի 31-ի ամբողջ օրը, և ընդհանրապես, տոնակատարություններն անցկացնել սննդի դեպրեսիվ սեղանների շուրջ»,- ընդգծեց վարչապետը: -0-