Այսօր ունենք հաստատված 335 նոր դեպք, կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը վատ են. Փաշինյան
21.05.2020,
10:27
Փաշինյանը քիչ առաջ հայտնեց, որ այսօր ունենք հաստատված 335 նոր դեպք, կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը վատ են

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն․ կորոնավիրուսի հաստատված 335 նոր դեպք է գրանցվել այսօր, արդեն իսկ կա 70 մահ:
Загружается новость ... "Лево"
Նշենք, որ Փաշինյանը և կառավարության մյուս անդամները նիստին ներկայացել են բժշկական դիմակներով։
«Ես տեղեկանք էի ուզել հանրության շրջանում կորոնավիրուսի հետ կապված տրամադրությունների մասին, և այնտեղից զարմանալի փաստեր իմացա, նույնիսկ այն մասին,որ հանրության շրջանում քննարկվում է, որ կառավարությունը մարդկանց փող է տալիս, որպեսզի նրանք համաձայնեն դառնալ կորոնովիրուսի պացիենտ, և դա ունի կոնկրետ բացատրություն՝ իբր միջազգային օգնություն ստանալու համար։ Շատ կարևոր է հիվանդությունների և մահերի թիվը, այլ հիվանդությունների պատճառով առաջացած մահերը գրանցում են որպես կորոնավիրուսով պայմանավորված մահեր։ Սիրելի հայրենակիցներ, կորոնավիրուսի առաջին օրվանից մենք որևէ ոչ ստույգ տեղեկատվություն հանրությանը չենք հաղորդել։ Իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան մենք կարող ենք պատկերացնել։ Եվ մեզ պետք է խստագույն միջոցներ ձեռնարկել համավարակը հսկողության տակ պահելու համար, որպեսզի ստիպված չլինենք գնալ ամենախիստ սահմանափակումների։ Մենք պետք է կարողանանք ապահովել կարանտինային պայմաններ՝ առանց կարանտին հայտարարելու», – նշեց վարչապետը՝ կոչ անելով չտարածել սխալ տեղեկություններ։–0–