439.41
4.47
403.94
+8
Եղանակը Երևանում
Հայ

Այսօր առաջին անգամ Երևանում ծառայության են դուրս եկել պարեկային ոստիկանության ծառայողները (ՖՈՏՈ)

10:48
07 Հուլիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր առաջին անգամ Երևանում ծառայության են դուրս եկել պարեկային ոստիկանության ծառայողները ։ Այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը Facebook–յան իր էջում։ 

2019 թվականի դեկտեմբերին Վարչապետի կողմից ՀՀ արդարադատության նախարարությանը հանձնարարվեց Ոստիկանության հետ համատեղ մշակել Ոստիկանության ոլորտի բարեփոխումների կառավարության ծրագիրը, որը մշակվեց ոլորտի բոլոր պատասխանատուների, միջազգային գործընկերների, հեղինակավոր փորձագետների ու իրավապաշտպանների ներգրավմամբ և ապա 2020թ. ապրիլին հաստատվեց կառավարության կողմից։ 

Ռազմավարությամբ նախանշվեցին մի քանի կարևոր ուղղություներով փոփոխություններ՝ արտաքին ծառայության վերափոխում՝ նոր պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի ներդրմամբ, Ոստիկանության զորքերի բարեփոխումներ, Ներքին գործերի նախարարության ձևավորում, հանրային ծառայությունների մատուցումը ոստիկանությունից նախարարությանը փոխանցում, Քրեական ու համայնքային ոստիկանության փոփոխություններ։ 

Որպես ոլորտի բովանդակային ու հիմնավոր փոփոխության ուղենիշ՝ ընտրվեց հանրության կողմից վստահելի ոստիկանության նոր ծառայողի կերպարը, որի հիմքում դրվեց միջազգային լավագույն փորձը, մեր երկրում ոստիկանության առջև դրված խնդիրները, մասնագիտության մեջ նոր մարդիկ՝ թարմ արյուն բերելու, մասնագիտական կրթությունը հիմնովին վերանայելու, կրթական միջավայրը վերափոխելու, ժամանակակից տեխնիկայով ու հատուկ միջոցներով ծառայությունը հագեցնելու, ինչպես նաև բարեվարք, հաշվետու և պրոֆեսիոնալ հանրային ծառայողի կերտման հստակ ու հաշվարկված քայլերի հաջորդականությունը։ 

«Համակարգային ու լայնածավալ ծրագրի իրականացմանն իրենց աջակցությունը հայտնեցին միջազգային տարբեր գործընկերներ (ԱՄՆ, ԵՄ, ԵԱՀԿ, ՄԱԶԾ, Համաշխարհային բանկ), որոնք միայն 2020թ ընթացքում ցուցաբերեցին ավելի քան 5մլրդ ՀՀ դրամի աջակցություն և հանձնառեցին առնվազն նույնքան աջակցություն 2021-2022թթ համար» , – նշել է Բադասյանը։

2020 թվականի դժվարությունները՝ համավարկը, պատերազմը, ավելի ամրապնդեցին հանրությանը ծառայող, դժվարին իրավիճակում մարդկանց օգնության հասնող, պրոֆեսիոնալ ու վստահելի արտաքին ծառայություն ձևավորելու մեր հավատն ու կամքը։ 

«Շուտով կհետևի Լոռու և Շիրակի մարզերի պարեկային ծառայության սովորողների ընդունելության հայտարարությունը։ Բարեփոխումները շարունակվում են», – նշել է նախարարի պաշտոնակատարը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
06 Մարտի 2024
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ

20:41
06 Մարտի 2024
Կոնվերս Բանկ. Հաճախորդների կարծիքը և կարիքների բավարարումը առաջնահերթություն է
Կոնվերս Բանկը մեկնարկել է հաճախորդների գոհունակության հարցումներ, որի արդյունքները ծառայելու են Բանկում սպասարկման որակի բարելավմանը
16:07
06 Մարտի 2024
Սպասվում է քամու ուժգնացում, օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
Օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
14:29
06 Մարտի 2024
Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան
Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան
14:22
06 Մարտի 2024
Բիբլոս Բանկ Արմենիան՝ կրկին CaseKey մրցույթի գլխավոր գործընկեր
CaseKey 2024-ը կմեկնարկի մայիսին: 6-ամսյա կրթական ծրագրին ներգրավված կլինեն hայաստանյան բիզնեսի առաջատար ներկայացուցիչներ ու խորհրդատվական ընկերություններ
14:05
06 Մարտի 2024
Դավիթ Յան. Հայաստանն ունի բազմաթիվ հնարավորություններ դառնալու արհեստական բանականության հսկայական հեղափոխության մի մասը
ABBYY–ի հիմնադիր և տնօրենների խորհրդի անդամ, ՏՏ ոլորտի փորձագետ Դավիթ Յանը կարծում է, որ Հայաստանն ունի բազմաթիվ հնարավորություններ դառնալու արհեստական բանականության հսկայական հեղափոխության մի մասը
13:49
06 Մարտի 2024
Հայաստանում 3%–ով ավելացել է մահացության ցուցանիշը
Հայաստանում 2024 թվականի հունվարին մահացել է 2571 մարդ, ինչը 3 տոկոսով ավելի է 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից
12:52
06 Մարտի 2024
Հայաստանում գրանցվում է ծնելիության նվազում․ հունվարի տվյալներ
Հայաստանում 2024 թվականի հունվարին ծնելիության մակարդակըб 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 10,7 տոկոսով
16:07
05 Մարտի 2024
24 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
14:55
05 Մարտի 2024
Բրեթ Քինգը Doing Digital միջազգային ֆորումի գլխավոր խոսնակն է (ՎԻԴԵՈ)
SPRING PR ընկերության Doing Digital միջազգային ամենամյա ֆորումը (DDF) վերադառնում է․ ՎԻԴԵՈ