ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայպետհիդրոմետը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակը։
Загружается новость ... "Лево"
Սեպտեմբերի 6-ի ցերեկը, 7-ին, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 8-9-ը կնվազի 3-5 աստիճանով:
Մայրաքաղաք Երևանում սեպտեմբերի 6-ի ցերեկը և 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Վաղը ցերեկը կանխատեսվում է +35...+37, գիշերը` +17...+19, սեպտեմբերի 8–9–ը ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի` հասնելով +30...+32–ի։–0–