ԱԻ նախարարն այցելել է Սևանա լճի լողափեր

18.07.2019, 10:15
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Սևանա լճի լողափեր։
ԱԻ նախարարն այցելել է Սևանա լճի լողափեր

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Սևանա լճի լողափեր։

Загружается новость ... "Лево"

Գերատեսչության հաղորդմամբ, Սևանա լճի հանգստյան գոտիներում և հանրային լողափերում իրականացվող ջրափրկարարական ստորաբաժանումների աշխատանքներին ծանոթանալու համար ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Մարտունու քաղաքային և Այրիվանքի լողափեր:

Նախարարն ուսումնասիրել է կատարված աշխատանքները և անձնակազմին հանձարարել սերտ և համագործակցված աշխատանք իրականացնել Սևանի ազգային պարկի ու ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ՝ առավելագույն անվտանգություն ապահովելու նպատակով:

Նախարարը կարգադրել է բնակչության շրջանում աշխատանքներ տանել հանրային իրազեկվածության բարձրացման ուղղությամբ:

Ըստ Ֆելիքս Ցոլակյանի՝ փրկարարի աշխատանքի լավագույն գնահատականը ժողովրդի վերաբերմունքն է, որը պահանջում է շուրջօրյա պատասխանատվություն և նվիրում:–0–