9–ամյա երեխային վրաերթի ենթարկած 26–ամյա վարորդը ձերբակավել է. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

22.07.2017, 22:03
Հարուցվել է քրեական գործ, 26–ամյա վարորդը ձերբակալվել է։
9–ամյա երեխային վրաերթի ենթարկած 26–ամյա վարորդը ձերբակավել է. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ 9-ամյա աղջիկ երեխային վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ։

Նախնական տվյալներով՝ 2017թ. հուլիսի 21-ին ժամը 22:10-ի սահմաններում, «Lexus GX470» մակնիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի Մ-2 ավտոմայրուղու 307-րդ կմ հատվածում խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, ճանապարհի երթևեկելի գոտում՝ համընթաց աջ ուղեմասում, վրաերթի է ենթարկել 2008թ. ծնված, Կապան քաղաքի բնակչուհուն, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից երեխան մահացել է, իսկ վարորդը՝ ճանապարհատրանսպորտային պատահարի վայրից դիմել փախուստի, հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեն։

Загружается новость ... "Лево"

Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրեսնգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244-րդ հոդվածի (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հատկանիշներով:

Նույն օրը ժամը 23:00-ի սահմաններում «Lexus GX470» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ ծնված 1991թ., ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին և ձերբակալվել:

Կատարվել է դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություն: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշկական և տոքսիկաքիմիական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: