6 ամսականից Նարեկն ապրում է հայրիկի անգին նվեր-լյարդով (ՎԻԴԵՈ)

25.04.2025, 12:51
«Արաբկիր» ԲԿ–ն հուզիչ պատմություն է ներկայացրել փոքրիկ Նարեկի մասին, ով 6 ամսականից Նարեկն ապրում է հայրիկի անգին նվեր-լյարդով․ ՎԻԴԵՈ
6 ամսականից Նարեկն ապրում է հայրիկի անգին նվեր-լյարդով (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ «Արաբկիր» ԲԿ–ն հուզիչ պատմություն է ներկայացրել փոքրիկ Նարեկի մասին, ով 6 ամսականից Նարեկն ապրում է հայրիկի անգին նվեր-լյարդով։

«5 օրականից «Արաբկիրի» հետ կապված մեր ամենաառանձնահատուկ փոքրիկներից մեկն է` Նարեկը Գորիսից: Նրա լյարդի փոխպատվաստման համար ձեզանից շատերը նվիրատվություն են արել` միանալով Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին և լրացնելով պետության հատկացրած գումարը», – նշել են ԲԿ–ից։ 

6 ամսականից Նարեկն ապրում է հայրիկի անգին նվեր-լյարդով` լինելով ԲԿ–ի թիմի և Մինսկի գործընկերների ուշադրության ու հոգածության մշտական կենտրոնում: 

«Այսօր Նարեկը դարձավ 1 տարեկան եւ ահա այսպիսի ուրախ ողջույն է ուղարկում բոլորիդ։ Շնորհավոր, սիրելի Նարեկ և ծնողներ: Շնորհակալություն, սիրելի բժիշկներ, թիմ, մարդիկ, որ սատարել եք Նարեկին և ընտանիքին: Բոլորի միասնական ջանքերն են տալիս ամենացանկալի պտուղները», – նշել են ԲԿ–ից։