40 աստիճան շոգ և բարձր ուլտրամանուշակագույն ճառագայթում է դիտվելու Երևանում

21.07.2017, 11:56
Ջերմաստիճանային բարձր ֆոն և հրդեհավտանգ վիճակ է սպասվում Հայաստանում հուլիսի 21–25–ը։
40 աստիճան շոգ և բարձր ուլտրամանուշակագույն ճառագայթում է դիտվելու Երևանում
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Ջերմաստիճանային բարձր ֆոն և հրդեհավտանգ վիճակ է սպասվում Հայաստանում հուլիսի 21–25–ը։

Ինչպես հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը, Երևանում, Սյունիքի հովիտներում, Վայոց Ձորի նախալեռներում, ինչպես նաև Արարատի և Արմավիրի մարզերում ջերմաստիճանի սնդիկի սյունն առաջիկա հինգ օրերին ցերեկային ժամերին կհասնի 38-40 աստիճանի։

Այդ օրերին օրվա միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 5-7 աստիճանով։

Загружается новость ... "Право"

Միաժամանակ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հանրապետությունում կկազմի 6, ինչի պայմաններում ժամը 11։00–ից 15։00 ցանկալի է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

ՈՒՄ ինդեքսը ցույց է տալիս, թե ինչ ազդեցություն ունի ուլտրամանուշակագույն ճառագայթումը մարդու օրգանիզմի վրա։ Ըստ ՈՒՄ ցուցիչների 1-11 նիշերով սանդղակի, 6 և 7 ցուցիչները համարվում են բարձր։
Ընդհուպ մինչև երեքշաբթի հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին կլինի հարավ–արևմտյան` 3-8 մետր վայրկյան արագությամբ։ -0-