14–ամյա երեխայի մահվան փաստի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ ՔԿ

09.12.2024, 16:53
ՔԿ–ից հաստատեցին․ 14–ամյա երեխայի մահվան փաստի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով
14–ամյա երեխայի մահվան փաստի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ ՔԿ

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ «Արաբկիր» ԲԿ–ում14–ամյա աղջկա մահվան փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։

Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

«Նախաքննություն է իրականացվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն», – նշեց Աբրահամյանը։

Ավելի վաղ «Արաբկիր» ԲԿ–ից հայտնել են որ  14 տարեկան երեխան տանը մեծ քանակի դեղեր է ընդունել և սուր թունավորումով տեղափոխվել Ալավերդիի հիվանդանոց, որտեղից սուր երիկամային անբավարարության պատճառով մեկ օր անց տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական համալիր։ «Արաբկիրում» ախտորոշվել է բազմաօրգանային սուր անբավարարություն, և բժիշկների ջանքերը, ցավոք, արդյունք չեն տվել։