14–ամյա Հայկ Հարությունյանին գտնելու համար օդապարիկ է գործարկվել. որոնողական աշխատանքները շարունակվում են

13.06.2018, 11:20
Հայաստանում շարունակվում են 14–ամյա Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքները։
14–ամյա Հայկ Հարությունյանին գտնելու համար օդապարիկ է գործարկվել. որոնողական աշխատանքները շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում շարունակվում են 14–ամյա Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքները։ 

Նշենք, որ տղան աուտիզմ ունի։

Հայկը հունիսի 8-ին ժամը 17։00-ի սահմաններում դուրս է եկել Արարատի մարզի Այնթապ գյուղում գտնվող տանից և չի վերադարձել։

ԱԻՆ–ի հաղորդմամբ, նախօրեին որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք։ Այսօր  ժամը 10:02-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են։  Իրականացվում է շրջիկ հերթապահություն ոստիկանության Վաղարշապատի բաժնի և Աշտարակի բաժնի աշխատակիցների կողմից:

Որոնողական աշխատանքներն իրականացվել են նաև Արմավիրի մարզի Արագած, Այգեշատ, Դողս, Աղավնատուն, Ֆերիկ, Ծաղկունք, Գեղակերտ, Ծաղկալանջ, Հայթաղ, Արշալույս, Լեռնամերձ, Ամբերդ համայնքներում և մոտակա դաշտավայրերում:

Ինչպես հաղորդում է «Նովոտի–Արմենիա» գործակալության թղթակիցը, որոնողական աշխատանքներին մասնակցում են մերձական գյուղերի 14–15 տարեկան տղաները, կամավորները փնտրում են արահետներում ու դաշտերում։

Կորած Հայկի եղբայրը` Գոռը, տեղեկացրել է, որ Հայկը, ով աուտիկ է, իռացիոնալ պահվածք ունի, սովորական մարդու պես չի արձագանքում այս կամ այն իրավիճակին։

Կամավորների որողանական աշխատանքները համակարգող Արուսիկ Մկրտչյանը Facebook–յան իր էջում տեղեկացրել է, որ այսօր օդապարիկը պտտվել է Լեռնամերձի ու մոտակա գյուղերի տարածքով, ասել են, որ մաքսիմալ մանրամասն նայել են՝ երեխան այդ կողմում չէ։ Հայկին գտնողին խոստանում են դրամական պարգևատրում։

Կամավորներն այս պահին իրականացնում են հսկայածավալ որոնողական աշխատանքներ։–0–