12 ժամ ջուր չի լինի Արագածոտնի մարզի որոշ համայնքներում
15.09.2017,
21:05
Պլանային ջրանջատում է նախատեսված Արագածոտնի մարզում։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Պլանային ջրանջատում է նախատեսված Արագածոտնի մարզում։
Ինչպես հաղորդում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, սեպտեմբերի 19-ին ժամը 10.00-ից մինչև 22.00-ն պլանային աշխատանքներով պայմանավորված` կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի, Սասունիկ, Կարին, Օշական՝ ձախ ափ համայնքների ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։–0–