Երևանցիները ծաղիկներ են բերում ՀՀ–ում ՌԴ դեսպանատան մոտ` Պետերբուրգի պայթյունի զոհերին ի հիշատակ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

04.04.2017, 19:37
Երևանցիները ծաղիկներ և մոմեր են բերում ՀՀ–ում ՌԴ դեսպանատան մոտ` հարգելով պետերբուրգյան մետրոյում նախօրեին գրանցված պայթյունի զոհերի հիշատակը։
Երևանցիները ծաղիկներ են բերում ՀՀ–ում ՌԴ դեսպանատան մոտ` Պետերբուրգի պայթյունի զոհերին ի հիշատակ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Երևանցիները ծաղիկներ և մոմեր են բերում ՀՀ–ում ՌԴ դեսպանատան մոտ` հարգելով պետերբուրգյան մետրոյում նախօրեին գրանցված պայթյունի զոհերի հիշատակը։

 - рис.1

Երկուշաբթի` ապրիլի 3–ին, Պետերբուրգի մետրոյի վագոններից մեկում պայթյուն է գրանցվել։ Բացի այդ, «Ապստամբության» հրապարակում գտնվել և վնասազերծվել է ինքնաշեն ռումբ։ ՌԴ առողջապահության նախարարության տվյալներով, պայթյունի հետևանքով զոհվել է 14 մարդ։ Քաղաքի հիվանդանոցներում բուժում է ստանում 49 մարդ։

 - рис.2

Պետերբուրգում եռօրյա սուգ է հայտարարվել։

Ահաբեկչությունից անմիջապես հետո ստացված տեղեկատվության համաձայն, պայթյունից տուժածների թվում եղել են հայեր, սակայն ավելի ուշ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հերքել է այս տեղեկատվությունը։

 - рис.3

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Ռուս գործընկերոջը իր ցավակցություններն է հղել նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

 - рис.4

Պայթյունի փաստով հարուցվել է քրեական գործ։ Ստուգվում են դեպքի բոլոր վարկածները, այդ թվում` ահաբեկչության վարկածը։ Ռուսական ԶԼՄ–ները, հղում անելով ուժային կառույցներին, արդեն հրապարակել են ահաբեկչությունն իրականացրած ենթադրյալ անձի անունը։ Նախնական տվյալներով, նա ծնունդով Օշ քաղաքից է (Ղրղըզստանի հարավ), այժմ ՌԴ քաղաքացի Ակբարժոն Ջալիլովն է (ծնված` 1995 թ.–ին)։–0–