Ո՞ր ամսին է ավելի շատ երեխա ծնվել ու ո՞ր ամիսն է ավելի շատ մարդ մահացել Հայաստանում (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ)
01.02.2018,
17:38
Հայաստանում 2017 թ.–ի արդյունքներով նվազել են ծնելիության ցուցանիշները և գրանցված ամուսնությունների թիվը։
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում 2017 թ.–ի արդյունքներով նվազել են ծնելիության ցուցանիշները և գրանցված ամուսնությունների թիվը։
ԱՎԾ տվյալներով, հանրապետությունում ծնված երեխաների թիվը 2017 թ.–ի արդյունքերով կազմել է 37 699, ինչը 7,1 տոկոսով կամ 2,89 հազարով պակաս է 2016 թ.–ից (40 592 երեխա) և 9,7 տոկոսով պակաս է 2015 թ.–ի ցուցանիշից (41 763 երեխա)։ Հարկ է նշել, որ տարվա ընթացքում ամենամեծ թվով երեխաները ծնվել են հոկտեմբերին` 3675, իսկ ամենաքիչը փետրվարին` 2591։
Միաժամանակ անցած տարի 3%-ով նվազել է մահվան դեպքերի թիվը` կազմելով 27 367: Տարվա կտրվածքով մահացության ամենաբարձր ցուցանիշը գրանցվում է հունվարին` 3027, իսկ ամենացածրը` սեպտեմբերին` 1712: Հայաստանում մահվան ամենատարացված պատճառն արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են (15 234 մարդ կամ 55.7%): Այս ցուցանիշը մեկ տարում աճել է 12,3%-ով:
Այսպիսով, բնակչության բնական աճը հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 10 332 մարդ, ինչը 16,4%-ով ավելի քիչ է, քան 2016 թվականին (12 366 մարդ) ու 25,6%-ով պակաս է 2015 թվականից (13 885 մարդ):
Ըստ վիճակագրական տվյալների, Հայաստանում 2017 թվականին 6,6%-ով (մինչև 15 214) կրճատվել է գրանցված ամուսնությունների թիվը, իսկ ամուսնալուծությունների թիվն աճել է 8%-ով` կազմելով 3 940.
Հայաստանի մշտական բնակչության թիվը, 2011 թ.–ին իրականացրած մարդահամարի հիման վրա, 2018 թ.–ի հունվարի 1–ի դրությամբ կազմել է 2 972,9 հազար մարդ։–0–