Ուրախ լուր. հնգյակից ողջ մնացած 2 աղջիկների կյանքին վտանգ չի սպառնում

22.05.2017, 12:22
Հնգյակից ողջ մնացած 2 աղջիկների կյանքին այլևս վտանգ չի սպառնում։
Ուրախ լուր. հնգյակից ողջ մնացած 2 աղջիկների կյանքին վտանգ չի սպառնում
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Մայիսի 3–ին Երևանում լույս աշխարհ եկած հնգյակից ողջ մնացած 2 աղջիկիների կյանքին վտանգ չի սպառնում։

Ինչպես հաղորդում է pastinfo–ն, հղում անելով ՀՀ գլխավոր նեոնատոլոգ Պավել Մազմանյանին, փոքրիկների վիճակը կայուն է, նրանց կյանքին այլևս վտանգ չի սպառնում:

Загружается новость ... "Право"

«Փոքրիկները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց ինտենսիվ խնամքը դեռ երկու ամիս պետք է շարունակվի», – նշել է բժիշկը։

Մայիսի 3-ին «Էրեբունի» ԲԿ–ում ծնվել էր հնգյակ՝ տղա և չորս աղջիկ, որից երկու աղջիկը ծնվելուց օրեր անց մահացել էին: Մայիսի 14–ին մահացել էր նաև տղան։

Ծնվելուց անմիջապես հետո երեխաները տեղափոխվել էին տարբեր բժշկական կենտրոններ՝ վերականգնումն արագ կազմակերպելու նպատակով: Նշենք նաև, որ երեխաները լույս աշխարհ են եկել 28 շաբաթականում։–0–