Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը

12.03.2016, 11:18
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը հրապարակում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը հրապարակում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։

  • Հայաստանի և Ռուսաստանի նախագահները հանդիպեցին Մոսկվայում։ Հանդիպումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գոհունակություն հայտնեց ռազմավարական գործընկերության հայ–ռուսական հարաբերությունների բազայով` չնայած գոյություն ունեցող օբյեկտիվ բնույթի խնդիրներին։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր հերթին փաստեց բացարձակ փոխըմբռնումը քաղաքական, տնտեսական, ռազմատեխնիկական և հումանիտար ոլորտներում։

  • Թբիլիսիում տեղի ունեցավ հայաստանցի, ղարաբաղցի և ադրբեջանցի փորձագետների հանդիպումը, որի ժամանակ, Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Մինասյանի հաղորդմամբ, քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման մադրիդյան սկզբունքների մի շարք տեսանկյուններ։ Վրացագետ Ջոննի Մելիքյանի կարծիքով` ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի այցը Թբիլիսի վկայում է այն մասին, որ ԱՄՆ–ն ցանկանում է ակտիվացնել իր ջանքերը ղարաբաղյան հարցում։ Միաժամանակ, ՀՀ ԱԳՆ–ն, ի դեմս փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի, զարմանք հայտնեց նման ձևաչափով քննարկումների կապակցությամբ։

  • Մոսկվայում մեկնարկել է Շախմատի հավակնորդների մրցաշարը, որի հաղթողն աշնանն ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետ աշխարհի չեմպիոնի կոչման համար։ Խորհրդանշական առաջին քայլը կատարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ հետո նա խաղացել է ՖԻԴԵ–ի նախագահ Կիրսան Իլյումժինովի հետ։ Առաջին տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ–ոքի է խաղացել հոլանդացի շախմատիստ Անիշ Գիրիի հետ։

  • «Ռազմա–արդյունաբերական կուրիեր» ռուսական հրատարակությունում փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինիհոդվածի հրապարակումը, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի գնահատմամբ, առաջացրեց «անհասկանալի և ոչ միանշանակ» իրարանցում հայկական հասարակության շրջանում։ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանիկարծիքով` այդ հոդվածը կարող է պատվիրված լինել, դրա միջոցով փորձ է արվում կռվեցնել հայ և ռուս ժողովուրդներին։ –0–