ՀՀ նախագահն ու ՖԻԴԵ–ի նախագահը շախմատ են խաղացել
11.03.2016,
17:42
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 10-ին Մոսկվայում մասնակցել է Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը:
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 10-ին Մոսկվայում մասնակցել է Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը:
Ինչպես Facebook–յան էջում նշել է ՀՀ նախագահի աշխատակազմի աշխատակից Նարեկ Նիկողոսյանը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի միջև կայծակնային խաղի չնախատեսված պարտիան ավարտվել է Սերժ Սարգսյանի հաղթանակով։