420.75
4.19
394.07
+13
Եղանակը Երևանում
Հայ

Սարգսյան. Մենք բացարձակ փոխըմբռնում ունենք քաղաքական, տնտեսական, ռազմատեխնիկական և հումանիտար ոլորտներում

21:12
10 Մարտի 2016
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում մեկնարկած հանդիպմանը հայտնել է, որ Ռուսաստանը և Հայաստանը բացարձակ փոխըմբռնում ունեն և՛ քաղաքական, և՛ տնտեսական, և՛ ռազմատեխնիկական, և՛ հումանիտար ոլորտներում, և այդ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են, հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Պուտինին աշխատանքային հանդիպման համար` համաձայնելով իր գործընկերոջ հետ, որ երկկողմ հարաբերությունները շատ լավ են զարգանում։ «Առհասարակ, բարի ավանդույթ է դարձել` հանդիպել տարեսկզբին նախորդ տարվա արդյունքներն ամփոփելու և ընթացիկ տարվա անելիքներն ուրվագծելու համար»,– ասել է նա։

Նա շնորհակալություն է հայտնել նաև Պուտինի հետ համատեղ նախորդ հանդիպումների ընթացքում երկկողմ պայմանավորվածությունների իրագործման համար։

Երկրի ղեկավարն իր խոսքում նշել է, որ որպես ՀԱՊԿ–ի նախագահող երկիր` Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում այն որոշումների իրագործմանը, որոնք ընդունվել են ՀԱՊԿ սեպտեմբերի և դեկտեմբերի նստաշրջաններում։

Նախագահն ընդգծել է, որ Հայաստանին մտահոգում է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտուն հարակից տարածաշրջանների իրավիճակը` վերահաստատելով որ Հայաստանը ամբողջովին սատարում է Ռուսաստանի դիրքորոշմանը սիրիական հարցում։ Այս համատեքստում նա նշել է նաև, որ ողջունում է այն պայմանավորվածությունը, որին հասել է Ռուսաստանը Միացյալ Նահանգների հետ մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ` համարելով այդ քայլը հարցի քաղաքական լուծման սկիզբ։

«Այսօր, պարոն Պուտին, մեկնարկում է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը, և քանի որ Հայաստանի շախմատի ֆեդերացիան այդ մրցաշարի հովանավորն է, բացումը մենք նվիրել ենք Հայաստանի անկախության 25–ամյակին։ Այսօր Ռուսաստանի պատմական թանգարանում բացվում է նաև քաղաքակրթության մեծ ցուցահանդեսը, և ես վստահ եմ, որ այն դուր կգա Ռուսաստանի քաղաքացիներին և իր ավանդը կունենա մեր ժողովուրդների միջև եղբայրության ամրապնդմանը»,– ասել է Սերժ Սարգսյանը։

Նախագահը շնորհակալություն է հայտնել նախագահ Պուտինին այն ջանքերի համար, որոնք ձեռնարկում է Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ, ավելացնելով, որ հայ ժողովուրդը հավատարիմ է մնում այդ հակամարտության խաղաղ կարգավորմանը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
18 Ապրիլի 2024
«Սա այն բանի օրինակն է, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ»․ Պետդեպը՝ Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման մասին
ԱՄՆ–ն մեկնաբանել է ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից
13:12
18 Ապրիլի 2024
Իրանցի վերլուծաբանը զգուշացրել է Ալիևին, որ Ադրբեջանը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ Իսրայելին աջակցելու համար․ Ոսկանյան
Ադրբեջանը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ. իրանցի վերլուծաբանը զգուշացնում է
09:36
17 Ապրիլի 2024
Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին՝ Բաքվին մեղադրելով միակողմանի գործողությունների մեջ
Պաշտոնական Փարիզը հայտարարում է, որ հետ է կանչել Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանին
12:45
15 Ապրիլի 2024
Ողջունում ենք խաղաղության պայմանագիր ստորագրելու Հայաստանի և Ադրբեջանի ձգտումը․ Ղազախստանի նախագահ
Ղազախստանի նախագհ Կասիմ–Ժոմարտ Տոկաևը ողջունել է խաղաղության պայմանագիր ստորագրելու Հայաստանի և Ադրբեջանի ձգտումը
09:49
15 Ապրիլի 2024
Ղազախստանի նախագահը ժամանել է Երևան
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ժամանել է Երևան
16:07
12 Ապրիլի 2024
Հայաստանը Միացյալ Թագավորությունում հավատարմագրված ռազմական կցորդ կունենա
Հայաստանը Միացյալ Թագավորությունում հավատարմագրված ռազմական կցորդ կունենա
15:20
10 Ապրիլի 2024
Պուտինն ու Փաշինյանը տեսանելի ապագայում կկարողանան քննարկել հարաբերությունների հետ կապված հարցերը․ Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ Պուտինն ու Փաշինյանը տեսանելի ապագայում կկարողանան քննարկել հարաբերությունների հետ կապված հարցերը
16:07
09 Ապրիլի 2024
Հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատման վերաբերյալ բանակցությունները կարող են սկսվել սկզբունքային հարցերի շուրջ որոշումները գտնելուց հետո․ փոխվարչապետ
Փոխվարչապետը նշել է, որ սահմանազատումը Տավուշից սկսելու որոշում հնարավոր է լինի այն դեպքում, եթե մնացած սկզբունքային հարցերի շուրջ կոնսենսուս լինի
11:10
09 Ապրիլի 2024
Արարատ Միրզոյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին
Արարատ Միրզոյանը չի մասնակցի Մինսկում նախատեսված ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին
09:35
05 Ապրիլի 2024
Փաշինյանը մեկնել է Բրյուսել․ նախատեսված է հանդիպում Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ
Այսօր Բրյուսելում նախատեսված է Փաշինյանի հանդիպում Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ
10:57
04 Ապրիլի 2024
ԱՄՆ պետքարտուղարն Ալիևին ասել է, որ չկա սահմանին լարվածության սրման ոչ մի արդարացում և կոչ է արել ազատել անարդարացիորեն պահվող անձանց
Բլինքենն Ալիևին ասել է, որ չկա սահմանին լարվածության սրման ոչ մի արդարացում և կոչ է արել ազատել անարդարացիորեն պահվող անձանց
11:40
03 Ապրիլի 2024
Ռուսաստանի հետ կապված հարաբերություններում մենք ոչ մի սխալ բան չենք արել․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ կապված հարաբերություններում ոչ մի սխալ բան չեն արել․ ՎԻԴԵՈ