Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Անիշ Գիրիի հետ

11.03.2016, 23:02
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Անիշ Գիրիի հետ շախմատային թագի հավակնորդների մրցաշարի Մոսկվայում ուրբաթ կայացած մեկնարկային տուրում:
Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Անիշ Գիրիի հետ
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Անիշ Գիրիի հետ շախմատային թագի հավակնորդների մրցաշարի Մոսկվայում ուրբաթ կայացած մեկնարկային տուրում:

Խաղաղ ելքով են ավարտվել նաև ռուսներ Սերգեյ Կարյակին-Պյոտր Սվիդլեր, ամերիկացիներ Խիկարու Նակամուրա-Ֆաբիանո Կարուանա պարտիաները: Առաջին տուրի միակ խաղը, որն արդյունք է ունեցել, Վիշվանաթան Անանդ – Վեսելին Տոպալով հանդիպումն էր, որն ավարտվել է հնդիկ գրոսմայստերի հաղթանակով:

Սերժ Սարգսյանը շախմատ է խաղացել Մոսկվայում ՖԻԴԵ-ի նախագահի հետ>>

Երկրորդ տուրի զույգերն են` Արոնյան – Անանդ, Կարուանա – Գիրի, Կարյակին – Նակամուրա, Սվիդլեր – Տոպալով: Երկրորդ տուրը կանցկացվի շաբաթ` մարտի 12-ին:

Հավակնորդների մրցաշարը կանցկացվի երկու շրջանով և կավարտվի մարտի 30-ին: Հաղթողը նոյեմբերին Նյու Յորքում կհանդիպի նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ և կպայքարի աշխարհի չեմպիոնի կոչման համար: –0—