Երևանում բացվել է Rossia Mall առևտրի կենտրոնը

05.03.2016, 16:47
Շաբաթ օրը Երևանում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ, բացվեց Rossia Mall առևտրի կենտրոնը։
Երևանում բացվել է Rossia Mall առևտրի կենտրոնը

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Շաբաթ օրը Երևանում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ, բացվեց Rossia Mall առևտրի կենտրոնը։

 - рис.1

«ՍԻԼ» կոնցեռնի հիմնադիր և Rossia Mall–ի համասեփականատեր Խաչատուր Սուքիասյանի խոսքով` նոր առևտրի կենտրոնն առանձնանում է իր յուրահատուկ կոնստրուկտորական լուծումներով և կնպաստի փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը։

 - рис.2

Սուքիասյանն ընդգծեց, որ նման կենտրոնի գործարկումը կնպաստի նաև տուրիզմի զարգացմանը։

 - рис.3

«Հայաստանում կան մեծ հնարավորություններ ցանկացած արտադրություն հիմնելու համար։ Խոսքն, առաջին հերթին, սպառողական ապրանքների մասին է, Հայաստանն ի վիճակի է արտադրել մրցունակ արտադրանք», – նշեց նա։

 - рис.4

Սուքիասյանի խոսքով` երկրում անհրաժեշտ է նպաստել բիզնեսի զարգացմանը, մասնավորապես, միկրովարկերի տրամադրման միջոցով, անհրաժեշտության դեպքում հրավիրել մասնագետների, որոնք կկարողանան աջակցել ՓՄՁ–ի զարգացմանը։

Սուքիասյանը կոչ արեց աջակցել հայրենական արտադրողին և ձեռք բերել հայկական ապրանքանիշեր։

 - рис.5

Rossia Mall–ի կառուցման մեջ կատարված ներդրումների ծավալը փետրվարի վերջի դրությամբ կազմել է 15 մլն դոլար։ Վեց հարկանի շենքը գտնվում է մետրոյի «Զորավար Անդրանիկ» կայարանի մոտակայքում։ Առևտրի կենտրոնը համապատասխանում է եվրոպական բոլոր չափանիշներին։ Շինության ընդհանուր մակերեսը 12,6 հազար քմ է, որից 8 հազարն առևտրային հարթակներ են։ Կենտրոնում ներկայացված է համաշխարհային հայտնի ապրանքանիշերի արտադրանքը, գործում են սրճարաններ, կա նաև ժամանցային ենթակառուցվածք։ Նոր կենտրոնում ավելի քան 350 աշխատատեղ կբացվի։–0–