412.9
5.07
388.28
+11
Եղանակը Երևանում
Հայ

Փորձագետ. Ադրբեջանը բանակցային գործընթացը փակուղի է տանում

15:06
13 Փետրվարի 2017

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Վատացնելով շփման գծում տիրող իրավիճակն ու չպահպանելով ձեռք բերված պայմանավորվածությունները` պաշտոնական Բաքուն բանակցային գործընթացը փակուղի է տանում, հայտարարեց «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Նարեկ Մինասյանը։

Ինչպես նշեց Մինասյանը երկուշաբթի «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում, 2016 թ.–ի ապրիլին շփման գծում իրավիճակի սրացումից հետո Բաքուն հարաբերականորեն պահպանել է հրադադարի ռեժիմը, այդուհանդերձ արդեն 2016 թ.–ի երկրորդ կեսին սահմանի լարվածությունը դարձավ ակնհայտ։

ԼՂՀ ՊՆ–ն հերքում է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը>>
 
«Միաժամանակ արդեն դեկտեմբերին մենք դարձանք Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձերի ականատեսը», – ավելացրեց Մինասյանը։

Նրա խոսքով, իրատեսական չէ նման պայմաններում դրական առաջընթաց ակնկալել փետրվարին Մյունխենում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից։ 

«Սակայն հարկավոր է օգտվել այդ հանդիպումից` Ադրբեջանին և ՄԽ համանախագահներին կոնկրետ ուղերձ հղելու համար», – ավելացրեց Մինասյանը։

«Ես եղել եմ Արցախում, չեմ կարող ընդունել հրավերը». Կոմանդոսը հրաժարվել է այցելել Բելառուս>>

Նա ընդգծեց, որ վերջին ամիսների ընթացքում աճել է հայկական կողմի դիրքորոշումը վերանայելու ակտուալությունը։

«Դա, մասնավորապես, պայմանավորված է շփման գծում Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշմամբ։ Չհասնելով հաջողության բանակցություններում և ռազմական գործողությունների միջոցով` Ադրբեջանը վերջին շրջանում իր ապակառուցողականությունն ուղղել է նաև հարակից ոլորտներ, ինչի հետևանքով մենք հիմա ունենք Լապշինի գործը, որոշակի ճնշում միջազգային կազմակերպությունների կողմից», – ավելացրեց Մինասյանը։ 

Նա նաև նշեց, որ նման պայմաններում հակահարվածի անհրաժեշտություն է առաջանում` ընդգծելով, որ այս հարցում իրենց դերակատարությունը պետք է ունենան նաև միջազգային միջնորդները։ 

Դեկտեմբերի կեսերին Իսրայելի քաղաքացի Լապշինը, ով նաև ՌԴ քաղաքացի է, գրել է, որ իրեն ձերբակալել են Մինսկում` Ադրբեջանի հայցով, որտեղ նա ներառված է «սև ցուցակում»` առանց ադրբեջանական իշխանությունների համաձայնության Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: 

Փետրվարի 7-ին Բելառուսի Գերագույն դատարանը մերժել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը, որով նա բողոքարկում էր իրեն Ադրբեջանին արտահանձնելու որոշումը։ Ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ բլոգերը հատուկ չվերթով Մինսկից տեղափոխվել է Բաքու։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:24
17 Մարտի 2023
ՀՐԱՏԱՊ. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց (ՎԻԴԵՈ)
Քիչ առաջ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց. ՎԻԴԵՈ
16:03
17 Մարտի 2023
Անշարժ գույքի 59 օբյեկտ և միլիոնավոր դոլարներ. Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել նախկին վարչապետի ունեցվածքը
Անշարժ գույքի 59 օբյեկտ և միլիոնավոր դոլարներ. Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել նախկին վարչապետի ունեցվածքը
19:42
16 Մարտի 2023
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին
Սահմանապահ ուղեկալներից մեկի մշտական տեղակայման վայրում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող Արտուշ Գևորգյանի դին՝ մահացու հրազենային վիրավորումով
15:49
16 Մարտի 2023
Երևանում կհայտնվեն ավտոբուսների երթևեկության առանձին գոտիներ և նոր կանգառներ՝ չվացուցակներով
Երևանի փոխքաղաքապետի խոսքով, նպատակն է խրախուսել հնարավորինս շատ մարդկանց օգտվել հասարակական տրանսպորտից
15:24
16 Մարտի 2023
Հայաստանում ջրի սակագինը չի բարձրանա, տրամադրվում է սուբսիդավորում
Հայաստանում ջրի սակագինը չի բարձրանա
13:43
16 Մարտի 2023
Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ. Փաշինյան
Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ
11:23
16 Մարտի 2023
ՀՀ–ում ուսուցիչների միջին աշխատավարձը կամավոր ատեստավորման շնորհիվ հասել է 250 հազար դրամի. նախարար
Նախարարի խոսքով, ՀՀ–ում ուսուցիչների միջին աշխատավարձը կամավոր ատեստավորման շնորհիվ հասել է 250 հազար դրամի
11:12
16 Մարտի 2023
Ուֆա–Երևան չվերթ է մեկնարկելու
Ուֆա–Երևան չվերթ է մեկնարկելու
11:01
16 Մարտի 2023
Հասմիկ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
09:50
16 Մարտի 2023
Այսօր առավոտից փակ կլինի Երևանի կենտրոնի մի շարք փողոցների մայթերին հարող տարածքները
Այսօր առավոտից փակ կլինի Երևանի կենտրոնի մի շարք փողոցների մայթերին հարող տարածքները
15:47
15 Մարտի 2023
Երևանում քննիչը կաշառք է վերցրել, հետո վերադարձրել է. նախաձեռնվել է քրեական վարույթ
Երևանում քննիչը կաշառք է վերցրել, հետո վերադարձրել է. նախաձեռնվել է քրեական վարույթ
12:48
15 Մարտի 2023
ՀՀ ԶՈւ–ն համալրվել է տարբեր տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցներով. Պապիկյան
Պապիկյանը հայտարարել է, որ ՀՀ ԶՈւ–ն համալրվել է տարբեր տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցներով