Կորած Հայկ Հարությունյանին այսօր նկատել են Երևանում. դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ

25.06.2018, 15:07
Կորած Հայկ Հարությունյանին այսօր նկատել են Երևանում:
Կորած Հայկ Հարությունյանին այսօր նկատել են Երևանում. դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Աուտիզմ ունեցող 14–ամյա Հայկ Հարությունյանին այսօր նկատել են Երևանոի Վաղարշյան փողոցում։

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, հունիսի 25-ին ժամը 13:34-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Վաղարշյան փողոցի «Կրպակ» սուպերմարկետի մոտ նկատվել է կորած Հ. Հ.-ն (2004 թ.):

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Հիշեցնենք, որ տղան  հունիսի 8-ին ժամը 17։00-ի սահմաններում դուրս է եկել Արարատի մարզի Այնթապ գյուղում գտնվող տանից և չի վերադարձել։ Իրականացվել են հսկայածավալ որոնողական աշխատանքներ, որոնք, սակայն, ավարտվել են անարդյունք։

Այս միջադեպը մեծ արձագանք է ստացել սոցցանցերում։ Օգտատերերը ստեղծել էին բազմաթիվ կամավորական խմբեր և միացել որոնողական աշխատանքներին։ Կորած Հայկի եղբայրը` Գոռը, տեղեկացրել է, որ Հայկը, ով աուտիկ է, իռացիոնալ պահվածք ունի, սովորական մարդու պես չի արձագանքում այս կամ այն իրավիճակին։ Նշվում է նաև, որ Հայկը տանից հեռացել է ոտաբոբիկ։–0–