Կարգավորիչը խիստ նախազգուշացում է տվել «Յանդեքս» տաքսի ծառայությանը
28.10.2016,
20:26
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում հրապարակվել են «Յանդեքս» տաքսի ծառայության գործունեության ուսումնասիրության արդյունքները:

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում հրապարակվել են «Յանդեքս» տաքսի ծառայության գործունեության ուսումնասիրության արդյունքները, հաղորդում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ ընկերության մուտքը հայկական շուկա ուղեկցվեց տաքսի ծառայություն մատուցող տասնյակ ընկերությունների, ինչպես նաև անհատ տաքսու վարորդների դժգոհություններով, որոնք պնդում էին, որ «Յանդեքսը» աշխատում է օրենքի խախտումներով:
Հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ՝ մամուլի հրապարակումների հիման վրա իրականացրել է ուսումնասիրություն, որի արդյունքում ընկերության նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ:
Պարզվել է, որ «Յանդեքսի» գործունեությունը պարունակում է հակամրցակցային գործունեության տարրեր: Նկատի ունենալով օրենքով սահմանված մի շարք չափորոշիչներ, ինչպես նաև այն, որ նախքան շուկային վնաս հասցնելը, ՏՄՊՊՀ-ի կողմից խնդիրը կանխվել է, որոշվեց «Յանդեքսի» հանդեպ կիրառել խիստ նախազգուշացում:
Գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ «Յանդեքսը» փորձել է դաշտում հաստատվել անարդար մրցակցային կանոններով։
«Հանձնաժողովի կողմից «Յանդեքսի» վարքագծի ուսումնասիրության ընթացքում բացահայտել են մի շարք այլ հանգամանքներ ևս, որոնք փաստում են, որ փորձ է արվել աշխատել ոչ արդար մրցակցային կանոններով՝ շրջանցելով օրենքը», – նշվում է հաղորդագրության մեջ։
ՏՄՊՊՀ-ն փաստում է, որ ընկերությունը դրսևորել է բիզնես գործունեություն իրականացնող տնտեսվարողի համար առավել քան տարօրինակ և անհասկանալի վարքագիծ:
Խոսքը վերաբերում է մասնավորապես նրան, որ գործունեության մի քանի ամիսների ընթացքում ընկերությունը ոչ միայն շահույթ չի ստացել, այլ նաև փաստացի աշխատել է վնասով՝ սեփական գրպանից անհարկի գումարներ վճարելով վարորդներին:
Այսպես, պարզվել է, որ «Յանդեքսը» իր հետ համագործակցող բոլոր վարորդներին, փաստացի կատարած յուրաքանչյուր պատվերի համար վճարում է 400 դրամ, ինչն առնվազն բիզնես տրամաբանությունից դուրս գործելաոճ է:
«Եթե, ասենք, 1 վարորդը օրվա ընթացքում իրականացնում էր 10 ուղևորափոխադրման պատվեր, ապա, անկախ այն բանից, թե որքան գումար է նա գանձել ուղևորներից, ընկերության գրասենյակից ստանում էր հավելյալ 4 հազար դրամ», – նշվում է հաղորդագրության մեջ։
Հանձնաժողովը կանխել է ընկերության նման գործելաոճը, քանի որ ՏՄՊՊՀ–ի դիտարկմամբ, այն կարող էր հանգեցնել դաշտից որոշ տաքսի ծառայությունների դուրս մղվելուն:
«Յանդեքսը» ընդունել է ՏՄՊՊՀ պահանջը՝ պարտավորվելով կանոնակարգել իր գործունեությունը՝ աշխատելով օրենքի պահանջին համապատասխան։
Հանձնաժողովի նիստում ներկա էր նաև ընկերության տնօրենը, ինչպես նաև ընկերության այլ ներկայացուցիչներ, որոնք համաձայնվել են ՏՄՊՊՀ որոշման հետ, ընդունեցին առկա խնդիրներն ու պատրաստակամություն հայտնեցին սեղմ ժամկետներում շտկել խնդիրը:
ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանն էլ իր խոսքում նշել է, որ հետագայում ևս հանձնաժողովը հետևողական է լինելու ընկերության գործունեության հանդեպ, որպեսզի դաշտում աշխատող բոլոր ընկերությունների համար գործեն հավասար մրցակցային պայմաններ:
Վարույթի ընթացքում հանձնաժողովը ուսումնասիրել է ոչ միայն «Յանդեքսի», այլ նաև էլեկտրոնային հարթակներով աշխատող մյուս տաքսի ծառայությունների վարքագիծը:
Խոսքը վերաբերում է «GG տաքսի», «Մոբի տաքսի», «Օ-S պատվեր», «Տաքսօլայն», «Վիվա Գոլդ» ընկերություններին:
Հանձնաժողովի դիտարկմամբ, այս ընկերութունների գործունեությունը ևս ենթակա է լիցենզավորման, ինչից հետո միայն դրանք կարող են դաշտում գործող մյուս ընկերությունների հետ աշխատել նույն հավասար պայմաններով: Հակառակ դեպքում, հայտնվում են առավել մրցակցային իրավիճակում:
«Խնդիրն այն է, որ մյուս բոլոր տաքսի ծառայությունները վճարում են լիցենզավորման պարտադիր տուրք, որը կազմում է տարեկան 200 հազար դրամ, արտոնագրային վճար, ինչպես նաև վարորդների համար եկամտային հարկ», – նշվում է հաղորդագրության մեջ։
Արդյունքում, ի տարբերություն նույն գործունեությամբ զբաղվող այլ ընկերությունների «խնայում են» մի քանի հարյուր հազար դրամ, որը վերջիններին հնարավորություն է տալիս դաշտում աշխատել ավելի ցածր գնով:
Տեղեկացնենք նաև, որ լիզենզավորման կարգի հետ կապված ՏՄՊՊՀ-ն պատրաստել է համապատասխան օրենսդրական առաջարկությունների փաթեթ, որը կուղարկվի ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն:–0–