Հրապարակվել են ընտրությունների նախնական ցուցակները
21.02.2017,
17:14
ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում հրապարակվել են ՀՀ Ազգային ժողովի 2017 թ. ապրիլի 2-ի ընտրությունների նախնական ցուցակները:
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում հրապարակվել են ՀՀ Ազգային ժողովի 2017 թ. ապրիլի 2-ի ընտրությունների նախնական ցուցակները:
ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ, ցուցակները փակցված են ընտրական տեղամասերում:
Դրանք տեղադրվել են նաև ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ:
Ընտրողների ցուցակներին ծանոթանալու ժամանակ անճշտություններ հայտնաբերելիս (այդ թվում՝ դիմողի անձին չվերաբերող) մինչև 2017 թ. մարտի 23-ը դրանք վերացնելու համար կարելի է դիմել լիազոր մարմնին՝ տարածքային անձնագրային ծառայություն կամ անձնագրային և վիզաների վարչություն:
«Լիազոր մարմինը դիմումն ստանալուց հետո 5 օրվա ընթացքում, սակայն ոչ ուշ քան մինչև 2017 թ. մարտի 25-ը, բավարար հիմքերի առկայության դեպքում ընտրողների ցուցակում կկատարի անհրաժեշտ փոփոխություններ կամ ուղղումներ՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով դիմողին», – նշվում է հաղորդագրության մեջ։
Ոստիկանությունը նաև տեղեկացնում է, որ ընտրացուցակների ճշգրտման, անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով 2017 թվականի փետրվարի 21-ից ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործում է «Թեժ գիծ» ծառայություն` 011-37-02-36 հեռախոսահամարով:–0–